Առաջադրանքի/խնդրի պայմանը
3Մ.
Տան տանիքին և փողոցի լապտերի սյան վրա գտնվում են երկու աղավնի: Գայանեն տան մոտ մի քիչ ցորեն լցրեց: Երկու աղավնիները միաժամանակ, նույն արագությամբ թռան դեպի ցորենը և միաժամանակ տեղ հասան:
Գտիր, թե տնից ի՞նչ հեռավորության վրա Գայանեն լցրեց ցորենը, եթե հայտնի է, որ տան բարձրությունը 12 մ է, սյան բարձրությունը՝ 9 մ, և սյունը գտնվում է տնից 21 մ հեռավորության վրա:

Ցուցում: Պահանջվող հեռավորությունը նշանակիր \(x\) -ով:
Ցորենը լցված է տնից մ հեռավորության վրա: