ctgx=a տեսքի հավասարումներ
ctgx=a հավասարման լուծումը տրվում է x=arcctga+πk,k∈ℤ բանաձևով:
Հիշենք arcctga-ի գաղափարը:
arcctga-ն 0;π միջակայքի այն թիվն է, որի կոտանգենսը հավասար է a-ի:
Այսինքն՝ arcctga=x⇒ctgx=a,x∈0;π
Տեղի ունի հետևյալ բանաձևը՝  arcctg(−a)=π−arcctga
Օրինակ
Լուծենք ctgx=2 հավասարումը:
 
Կիրառենք x=arcctga+πk,k∈ℤ բանաձևը:
 
Ստանում ենք՝ x=arcctg2+πk,k∈ℤ:
Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: