![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
\(у = |f(x)|\) ֆունկցիայի գրաֆիկի կառուցումը \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի միջոցով
\(у = |f(x)|\) ֆունկցիայի գրաֆիկը \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի միջոցով կառուցելիս պետք է՝
1) վերցնել \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի այն մասը, որը աբսցիսների առանցքի վրա է կամ գտնվում է դրանից վեր,
1) վերցնել \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի այն մասը, որը աբսցիսների առանցքի վրա է կամ գտնվում է դրանից վեր,
2) աբսցիսների առանցքից ցած գտնվող մասը համաչափ արտապատկերել աբսցիսների առանցքի նկատմամբ:
Դիցուք, այս նկարում պատկերված է \(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկը:
![mod3.png](https://resources.cdn.imdproc.am/c56f24df-5c13-4bb5-b4d0-63d9310594ca/mod3.png)
\(у = f(x)\) ֆունկցիայի գրաֆիկի այն մասը, որը աբսցիսների առանցքի վրա է կամ դրանից վեր է չենք փոփոխում, ցած գտնվող մասը՝ համաչափ արտապատկերում ենք աբսցիսների առանցքի նկատմամբ:
Ստանում ենք \(у = |f(x)|\) ֆունկցիայի գրաֆիկը՝
![mod4.png](https://resources.cdn.imdproc.am/c01838f1-c6ff-4f81-b451-5ee8c13bc937/mod4.png)
Աղբյուրները
Գ. Գ. Գևորգյան, Ա..Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր, 10-րդ դասարան, Տիգրան Մեծ, 2009: