ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Տարբեր հայտարարներով կոտորակների գումարումը, միանդամներ
Սովորական կոտորակները գումարելու (հանելու) համար, նախ և առաջ պետք է կոտորակները բերել ընդհանուր հայտարարի, ապա գումարել (հանել) կոտորակների համարիչները:   
Կոտորակների ընդհանուր հայտարարը բոլոր կոտորակների հայտարարների ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է (ամենափոքր թիվը, որը բաժանվում է բոլոր հայտարարների վրա):
Նման կերպ են վարվում նաև հանրահաշվական կոտորակները գումարելիս կամ հանելիս:
Դիտարկենք այն դեպքը, երբ հանրահաշվական կոտորակների հայտարարները իրարից տարբեր միանդամներ են, օրինակ այսպիսի՝ 2a2b,13x,x+y17,5xy
 
Այդպիսի հանրահաշվական կոտորակները գումարելու կամ հանելու համար պետք է՝
  •  գտնել ընդհանուր հայտարարը,
  •  որոշել յուրաքանչյուր կոտորակի լրացուցիչ արտադրիչը (ընդհանուր հայտարարի բերելիս),
  •  գումարել կամ հանել նոր կոտորակների համարիչները,
  •  հնարավորինս կրճատել ստացված կոտորակը:
Օրինակ
Կատարենք այս գումարումը՝ 32a2b+14a
 
Ընդհանուր հայտարարը 4a2b-ն է:
 
Քանի, որ 4a2b \(=\) 2a2b2 և 4a2b \(=\) 4aab, ապա առաջին կոտորակի լրացուցիչ արտադրիչը կլինի \(2\)-ը, իսկ երկրորդինը՝ \(ab\)-ն՝
 
3\42a2b+1\2ab4a=(34)+(12ab)8a2b=12+4ab8a2b
Ուշադրություն
Ընդհանուր հայտարարը միանդամ է, որի գործակիցը հավասար է բոլոր հայտարարների գործակիցների ամենափոքր ընդհանուր բազմապատիկին և պարունակում է բոլոր հայտարարներում եղած, ամենամեծ աստիճաններով վերցված, բոլոր փոփոխականները:
Աղբյուրները
Ս. Մ. Նիկոլսկի, Մ.Կ. Պոտապով, Ն.Ն. Րեշետնիկով, Ա.Վ. Շեվկին, Հանրահաշիվ, 8-րդ դասարան, Անտարես, 2012: