![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Սկավառակի ֆայլային համակարգի կառուցվածքին ծանոթանալու նպատակով ուսումնասիրենք \(Computer\) ֆայլադարանը. սա հատուկ օբյեկտ է, որը ստեղծվում է համակարգչի վրա օպերացիոն համակարգի տեղակայման գործընթացում։ Այս օբյեկտը թույլատրում է դիմել ինչպես համակարգչի հիշող սարքերին, այնպես էլ դրանց ֆայլային համակարգի տարրերին։
\(Computer\)-ին համապատասխանող պատուհանն ակտիվացնելու համար անհրաժեշտ է համակարգչի աշխատանքային սեղանին տեղադրված
(\(Computer\)) տարբերանշանի վրա մկնիկի ձախ սեղմակի կրկնակի սեղմում կատարել։ Եթե աշխատանքային սեղանին \(Computer\) տարբերանշանը բացակայում է, ապա այն կարելի է ընտրել \(Start\) գլխավոր մենյուից։
![icona computer.png](https://resources.cdn.imdproc.am/f298af03-376e-4648-98b0-7e132d2c186a/icona%20computer.png)
![պատուհան c 1.png](https://resources.cdn.imdproc.am/fe614a99-c991-4fa0-a6d7-8ce631f0fd94/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B0%D5%A1%D5%B6%20c%201.png)
Նկար 1
Ինչպես երևում է նկար 1-ից՝ \(Computer\) պատուհանում \(3\) օբյեկտներ կան, որոնց միջոցով կարելի է դիմել կոշտ (\(Local\)\(Disk\) (\(C\):), \(Local\) \(Disk\) (\(D\):)), լազերային (\(DVD\)\(RW\)\(Drive\) (\(E\)։)) սկավառակներին. դրա համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել անհրաժեշտ տարբերանշանի վրա և ձախ սեղմակի կրկնակի սեղմում կատարել։
Նկար \(2\)-ում բերված օրինակում \(C\) սկավառակը \(8\) ֆայլադարան և \(4\) ֆայլ է պարունակում։ Այստեղ որևէ օբյեկտ (ֆայլ կամ ֆայլադարան) ակտիվացնելու համար պետք է մկնիկի ցուցիչով ընտրել համապատասխան տարբերանշանը։ Ինչպես երևում է նկարից պատուհանի աջ եզրային վահանակին ցուցադրվել է ընտրված ֆայլի պարունակությունը, իսկ պատուհանի ստորին մասում ինֆորմացիա է տրվել տվյալ ֆայլի վերաբերյալ։
![patuhan c 2.png](https://resources.cdn.imdproc.am/89df1d84-886d-4064-9521-922dfd09ad54/patuhan%20c%202.png)
Նկար 2
Էկրանին բացված պատուհանին նախորդող և հաջորդող պատուհաններին կարելի է անցում կատարել համապատասխանաբար
և
գործիքների միջոցով։ Պատուհանում առկա տարրերի ցուցադրման եղանակը կարելի է ընտրել
գործիքի միջոցով բերված ցուցակից։
![ձախ սլաք.png](https://resources.cdn.imdproc.am/1f8311dd-5278-41a0-a824-d90bbf3def84/%D5%B1%D5%A1%D5%AD%20%D5%BD%D5%AC%D5%A1%D6%84.png)
![աջ սլաք.png](https://resources.cdn.imdproc.am/69563396-c147-410e-8f9a-4de94ca5ad68/%D5%A1%D5%BB%20%D5%BD%D5%AC%D5%A1%D6%84.png)
![ցուցակ.png](https://resources.cdn.imdproc.am/7e3a480a-328d-4953-bfb0-e5a7dfb581de/%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%A1%D5%AF.png)
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան, Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012