ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Շարժապատկերային էֆեկտներ կարելի է կիրառել ինչպես սլայդից սլայդ անցնելիս, այնպես էլ սլայդի վրա տեղակայված օբյեկտների և այդ օբյեկտների առանձին տարրերի վրա։
Երբեմն անհրաժեշտ է լինում տարբեր էֆեկտներ կիրառել նաև տեքստային ցուցակների վրա։
Տեքստային ցուցակների վրա էֆեկտ կիրառելու համար անհրաժեշտ է.
 
=> նշել ցուցակի այն հատվածը, որի վրա պետք է կիրառել էֆեկտը (ամբողջ ցուցակը կարելի է նշել ցուցակի դաշտի եզրագծի վրա սեղմելով մկնիկի ձախ սեղմակը),
=> \(Animations\) ներդիրի համանուն խմբի animate.png (\(Animate\)) կոճակով բացվող ցուցակից ընտրել հետևյալ երեք էֆեկտներից անհրաժեշտը.
  • \(fade\)՝ գունաթափում, 
  • \(wipe\)՝ մաքրում, 
  • \(fly in՝ \)թռիչք
(ընտրված էֆեկտներից յուրաքանչյուրը կարելի է կիրառել միանգամից ամբողջ ցուցակի վրա՝ All At Once կամ ցուցակի առանձին կետերից յուրաքանչյուրի վրա By 1st Level Paragraphs ձևերի ընտրմամբ),
 
animate1.png
 
=> Advance Slide բաժնում ընտրել էֆեկտը կիրառելու ձևը։
Animations ներդիրի համանուն խմբի ca.png (Custom Animation) կոճակով բացվող պատուհանի օգնությամբ կարելի է սլայդի օբյեկտների վրա այլ էֆեկտներ ևս կիրառել։ Այստեղ կարելի է սահմանել նաև կիրառված էֆեկտների պարամետրերը։
Աղբյուրները
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012