ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Համակարգչային շարժապատկերը (անիմացիան) կապակցված, միմյանցից աննշան չափով տարբերվող գրաֆիկական պատկերների հաջորդական ցուցադրումն է, որը շարժման պատրանք է առաջացնում։
Սլայդում առկա շարժապատկերը շեշտում է դրա բովանդակության էական կողմերը, կառավարում ինֆորմացիայի հոսքը, ցուցադրումը դարձնում առավել հետաքրքիր:
Շարժապատկերում կիրառված էֆեկտներն օգտագործվում են ներկայացվող նյութի առավել էական գործոններն ընդգծելու նպատակով։ Նման էֆեկտները պետք է շեշտադրեն զեկուցողի բանավոր խոսքը։

Ուշադրություն
Սլայդում առկա ցանկացած օբյեկտ կարող է էկրանին հայտնվել տարբեր եղանակներով, կողքից, հաջորդաբար՝ մինչև որոշակի չափը մեծանալով կամ փոքրանալով, պտտվելով և այլն։ Էկրանին բերվող տեքստը կարող է հայտնվել միանգամից ամբողջությամբ, ինչպես նաև՝ բառ առ բառ, կամ նույնիսկ՝ տառ առ տառ։ Օբյեկտների ցուցադրման հերթականությունն ու ժամանակը կարելի է փոփոխել, ցուցադրումը՝ ավտոմատացնել։

PowerPoint-ի  Animations ներդիրը նախատեսված է շարժապատկերի էֆեկտներն ավելացնելու և խմբագրելու համար:
 
anim1.png

Համակարգչային ցուցադրումներում սլայդից սլայդ անցնելիս կարելի է հատուկ էֆեկտներ կիրառել։
Սլայդներին անցումային էֆեկտ տալու համար անհրաժեշտ է.
 
\(=>\)  նշել այն սլայդը կամ սլայդները, որոնց վրա պետք է էֆեկտը տարածել,
\(=>\)  Animations ներդիրի Transition to This Slide բաժնի ձախ մասում տեղակայված էֆեկտների նմուշներից ընտրել անհրաժեշտը (նմուշների ողջ ցուցակը կարելի է բացել դրանց աջից կից slaq.png սլաքով),
\(=>\)  ցանկության դեպքում Transition Sound դաշտում ընտրել առաջարկվող հնչյունային էֆեկտներից որևէ մեկը՝ ծափահարություններ, գանգ և այլն, իսկ Transition Speed դաշտում՝ անցման արագության հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը.
  • Slow՝ դանդաղ,
  • Medium՝ միջին,
  • Fast՝ արագ։
\(=>\)  Advance Slide բաժնում ընտրել անցում կատարելու ձևերից որևէ մեկը՝
  • On Mouse Click՝ մկնիկի սեղմակով,
  • Automatically After՝ ավտոմատ՝ յուրաքանչյուր սլայդը ցուցադրելով որոշակի վայրկյան տևողությամբ։
Անցման ավտոմատ ձևն ընտրելու դեպքում Advance Slide խմբի Automatically After դաշտում պետք է սահմանել սլայդի ցուցադրման տևողությունը (վայրկյաններով).

\(=>\)  ընտրված էֆեկտները բոլոր սլայդների վրա տարածելու համար ընտրել Apply To All կոճակը,
\(=>\)  սահմանված էֆեկտների նախնական դիտման նպատակով ընտրել Animations ներդիրի Preview խմբի preview.png (Preview) կոճակը։
 Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 7-րդ դասարան, Երևան 2012