![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ծածկասերմերի առանձնահատկությունները
Ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը կազմում են երկրագնդի բուսականության մեծամասնությունը տեսակների քանակով՝ մոտ \(250 000\) տեսակ, և աճում են կլիմայական բոլոր գոտիներում:
Ծածկասերմ բույսերը բնութագրվում են ծաղիկների և պտուղների առկայությամբ:
![46.jpg](https://resources.cdn.imdproc.am/36285787-c279-4bed-85fa-65bb7392aead/46.jpg)
Այս բույսերի լայն տարածվածությունը և բազմազանությունը պայմանավորված է հետևյալ առանձնահատկություններով.
\(1.\) Պտուղը պատում է սերմը և պաշտպանում այն, ապահովում նրա աճն անբարենպաստ պայմաններում:
\(2.\) Ծածկասերմերի հյուսվածքները խիստ մասնագիտացված են՝ առավելագույնս հարմարված են որոշակի ֆունկցիաներ կատարելուն:
\(3.\) Ծածկասերմերին բնորոշ է ինտենսիվ նյութափոխանակություն և օրգանական նյութերի արագ կուտակում:
Այս ամենը թույլ է տալիս ծածկասերմերին հարմարվել շրջակա միջավայրի ամենատարբեր պայմաններին:
Ծածկասերմ բույսերը կազմված են վեգետատիվ կամ մարմնական և գեներատիվ կամ սեռական օրգան համակարգերից:
Ծածկասերմերի վեգետատիվ օրգաններն են` արմատը, ցողունը, տերևը, իսկ գեներատիվ օրգանները՝ ծաղիկը, պտուղը, սերմը:
Վեգետատիվ համակարգը ապահովում է բույսի կենսագործունեությունը, իսկ գեներատիվ համակարգը ապահովում է բույսի բազմացումը:
![]() | ![]() |
![0-02-w1039.png](https://resources.cdn.imdproc.am/c7e564e6-095a-4ddc-bc87-11fcc0fcc579/0-02-w1039-w578.png)
Բույսերի տերևները ևս խիստ բազմազան են և դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների.
\(1.\) ըստ քանակի տարբերակում ենք պարզ և բարդ տերևներ;
\(2.\) ըստ ձևի տարբերակում ենք ամբողջաեզր և սղոցաեզր տերևներ;
\(3.\) ըստ ջղավորության՝ ցանցաջիղ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ տերևներ:
![64.jpg](https://resources.cdn.imdproc.am/f5837b99-3c3c-4028-9df6-8f8328f0f741/64.jpg)
Ծաղկավոր բույսերի դասակարգման համար էական կարևորություն ունի ծածկասերմերի սերմը: Բոլոր ծաղկավոր բույսերը բաժանվում են երկու խմբի՝ համաձայն շաքիլների քանակին սաղմում:
![3.png](https://resources.cdn.imdproc.am/ee6d3d43-c13e-46d8-ab9b-9a9a555bf688/3-w775.png)
Հիմք ընդունելով սերմի կառուցվածքի առանձնահատկությունները՝ սահմանվում է ծաղկավոր բույսերի երկու դաս՝
\(1\). Միաշաքիլավոր բույսերի դաս. պատկանում են՝ շուշանը, ցորենը, եգիպտացորենը, բրինձը, սոխը, սխտորը:
Բնորոշ է փնջաձև արմատային համակարգ, աղեղնաջիղ կամ զուգահեռաջիղ, ամբողջաեզր, պարզ տերևների, միայն խոտաբուսային կենսաձևի առկայություն:
\(2.\) Երկշաքիլավոր բույսերի դաս. պատկանում են՝ լոբին, ոլոռը, կաղամբը, արևածաղիկը, խնձորենին, ելակը:
Բնորոշ է առանցքային արմատային համակարգ, ցանցաջիղ, սղոցաեզր, բարդ տերևների, բոլոր կենսաձևերի, ցողունում գոյացնող հյուսվածքի առկայություն:
![b81bf596138e1dc35aa1def75a989381.jpg](https://resources.cdn.imdproc.am/e5bd4803-b084-4627-b34a-0970913a28e1/b81bf596138e1dc35aa1def75a989381-w763.jpg)
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 41-43
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 57-60
https://ds03.infourok.ru/uploads/ex/086b/000167fa-acf3e6e5/640/img1.jpg
https://ppt4web.ru/images/8/9054/310/img6.jpg
http://ebiology.ru/wp-content/uploads/2016/01/44444.jpg
https://upload.wikimedia.org/wikipedia/uk/4/43/Leaf_morphology_uk.png
http://kursak.net/wp-content/uploads/2015/05/clip_image01910.jpg
https://i.pinimg.com/originals/b8/1b/f5/b81bf596138e1dc35aa1def75a989381.jpg