Օղակավոր որդերի տիպի ընդհանուր բնութագիրը
Օղակավոր որդերը որդերի ամենակատարյալ զարգացած ներկայացուցիչներն են:
Գիտությանը ներկայումս հայտնի է օղակավոր որդերի մոտ \(12.000\) տեսակ, որոնք բնակվում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում: Օղակավոր որդերը հիմնականում ազատ կենսաձև վարող, հետերոտրոֆ օրգանիզմներ են: Այնուհանդերձ օղակավոր որդերը ունեն նաև մակաբույծ և արդեն նույնիսկ գիշատիչ ձևեր:
Ներկայացուցիչներն են՝ անձրևորդը, կանաչ ներեիսը, նեկտոխետան, ամֆիտրիտան, ցիրատուլուսը, տզրուկները:
Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են իրենց կազմավորման ամենաբնորոշ հատկանիշի համար: Համաձայն այդ հատկանիշի` օղակավոր որդերի մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից: Մարմնի արտաքին հատվածավորվածությանը համապատասխանում է նաև ներքին հատվածավորությունը:
Արդյունքում ստացվում է, որ օղակավոր որդերի մարմնի ներքին խոռոչը ոչ թե մեկ ընդհանուր տարածություն է ներկայացնում, ինչպես տափակ և կլոր որդերի դեպքում, այլ տասնյակից ավել խոռոչավոր խցիկների միասնություն: Օղակավոր որդերի մարմինը նման է վզնոցի վրա մարգարիտների շարվածքի:
Օղակավոր որդերը մյուս որդերի պես նույնպես եռաշերտ /էկտոդերմ, էնտոդերմ, մեզոդերմ/, երկկողմ համաչափ օրգանիզմներ են: Օղակավոր որդերը, սակայն, ի տարբերություն մնացած որդերի, ունեն մարմնի երկրորդային խոռոչ:
Երկրորդային խոռոչը ազատ տարածություն է, որը առաջանում է մարմնի մաշկամկանային պարկի պատերի և մարսողական խողովակի միջև:
Օղակավոր որդերից սկսած երկրորդային խոռոչում են տեղակայված մնացյալ օրգաններն ու օրգան - համակարգերը:
Օղակավոր որդերի շատ ներկայացուցիչների յուրաքանչյուր օղակային սեգմենտի երկու կողմերից դուրս են գալիս մկանային ելուստներ, որոնք կոչվում են պարապոդիումներ:
Պարապոդիումները և խոզանները համարվում են տեղաշարժմանը ծառայող վերջույթների նախատիպեր:
Օղակավոր որդերի ընդհանուր կառուցվածքը ավելի բարդ է: Նրանք արդեն ունեն արյունատար համակարգ: Մարմնի առջևի մասում գտնվում են նյարդային բջիջների խոշոր կուտակումներ, որոնք գտնվում են մարսողական խողովակի վերին հատվածի, այսինքն՝ կլանի շուրջ: Այդ նյարդային կուտակումները անվանում են համարժեք կերպով՝ ենթակլանային և վերկլանային նյարդային հանգույցներ:
Այդ հանգույցները միասին ձևավորում են շուրջկլանային նյարդային հանգույց, որը կենդանիների հետագա պատմական զարգացման ընթացքում սկզբնավորում է գլխուղեղը: Օղակավոր որդերի ջրային կենսակերպ վարող որոշ ներկայացուցիչներ ունեն նաև ջրային շնչառության օրգաններ:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ օղակավոր որդերի մակարդակում ամբողջանում է բազմաբջիջ կենդանիների հիմնական կազմավորումը և ձգտում է հետագա զարգացման:
Օղակավոր որդերը, ի տարբերություն մնացած որդերի, արդեն ունեն կատարյալ մաշկամկանային պարկ, որը խոզանների հետ միասին հնարավոր է դարձնում նրանց ակտիվ տեղաշարժումը:
Մաշկի էպիթելային ծածկույթի տակ գտնվում են օղակաձև և երկայնակի մկանները:
1. Օղակաձև մկանների կծկման շնորհիվ մարմինը ձգվում է երկարությամբ:
2. Երկայնակի մկանների կծկմամբ մարմինը կարճանում է:
Ինչպես նշեցինք, ներկայումս օղակավոր որդերի տիպին է պատկանում մոտ \(12.000\) տեսակ, որոնք միավորված են երեք դասերում.
\(1\). Սակավախոզանների դաս. Սակավախոզանները չունեն մկանոտ պարապոդիումներ և աչքի են ընկնում խոզանների սակավ քանակով, ինչի համար էլ ստացել են այդ անվանումը:
Ներկայացուցիչ՝ անձրևորդ:
\(2\). Բազմախոզանների դաս: Բազմախոզանները ապրում են ծովերում: Նրանց մարմնի հատվածավորությունը վառ արտահայտված է: Յուրաքանչյուր հատվածում ունեն զույգ պարապոդիումներ և բազմաթիվ խոզաններ:
Ներկայացուցիչներ՝
\( \)
\(3\). Տզրուկների դաս: Տզրուկները գիշատիչ, իսկ երբեմն կիսամակաբուծային որդեր են: Հատուկ ծծիչների օգնությամբ կպչում են ձկների ու կաթնասունների մաշկին և ծծում իրենց ծավալից \(2-3\) անգամ շատ արյուն: Որոշ տզրուկներ արնածուծ չեն և փոխարենը որս են կատարում՝ երբեմն հարձակվելով ձկների վրա:
Ուշադրություն
Բժշկական տզրուկն օգտագործվում է որոշ հիվանդությունների բուժման համար:
Օղակավոր որդերի կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.
Օղակավոր որդերի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները կդիտարկենք սակավախոզանների դասի օրինակով:
Սակավախոզանների դաս: Դրանք մի քանի միլիմետրից մինչև \(2,5\) մ երկարությամբ օրգանիզմներ են: Հողում ապրող ձևերը նպաստում են հողագոյացմանը, բարձրացնում բերքատվությունը, իսկ ջրային ձևերը` կեղտոտ ջրամբարների մաքրմանը, ինչպես նաև սնունդ են ձկների համար:
Օղակավոր որդերի առանձնահատկությունները կդիտարկենք օղակավոր որդերից անձրևորդի օրինակով: Անձրևորդը \(15\) սմ երկարությամբ կարմրադարչնագույն, արտաքինից լորձով պատված օրգանիզմ է: Լորձը դյուրացնում է հողի մեջ տեղաշարժումը, պահպանում է խոնավությունը և նպաստում է գազափոխանակությանը:
Անձրևից հետո հողը խոնավանում է և ծանրանում, հետևաբար նաև դժվար է դառնում դրանում տեղաշարժվել: Բարդանում է նաև թթվածնի կլանումը, քանի որ այն դուրս է մղվում հողից: Այդ պատճառով անձրևորդը անձրևից անմիջապես հետո դուրս է գալիս հողի մակերես, ինչի համար էլ ստացել է իր անվանումը:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 86-89
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 120-123
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 120-123
https://fs03.metod-kopilka.ru/images/doc/48/43369/img22.jpg
https://l-micro.integrasib.ru/wp-content/uploads/2018/05/24126b1c7e103a58fa2d588a79455339.jpg
https://tse4.mm.bing.net/th?id=OIP.Fjh8D5KjIToivX-IH1o1VgHaCm&pid=15.1
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fc/Polychaeta_anatomy_ru.svg/400px-Polychaeta_anatomy_ru.svg.png
https://tse2.mm.bing.net/th?id=OIP.7Rn4myGRld6PSuOJYds_xwHaFu&pid=15.1
https://5.imimg.com/data5/BL/VP/MY-25476232/earthworm-250x250.jpeg
https://matunatu5.files.wordpress.com/2016/03/c8984-eiseniafetida.jpg?w=1231&h=919