Օղակավոր որդերի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները
Օղակավոր որդերի զարգացման մակարդակը, ինչպես արդեն նշեցինք, ավելի բարձր է մնացյալ որդերի տիպերից: Օղակավոր որդերը՝ անձրևորդի օրինակով, ունեն բավականին բարդ և ամբողջական կառուցվածք:
Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային:
Դիտարկենք անձրևորդի հիմնական օրգան - համակարգերի կառուցվածքը և գործառնությունը:
Մարսողական համակարգ: Մարսողական համակարգը գրեթե համարժեք է կլոր որդերի մարսողական խողովակին: Այն սկսվում է բերանային անցքով, ձգվում երկարավուն մարսողական խողովակով և դուրս բացվում հետանցքով:
Անձրևորդի մարսողական համակարգը ունի բաժինների հետևյալ հերթագայությունը՝
1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. կտնառք, 5. ստամոքս, 6. աղիք, 7. հետանցք:
Անձրևորդի կերակրափողից դուրս գտնվում են զույգ կրային գեղձեր, որոնք ծորաններով բացվում են կերակրափողում: Դրանց արտադրանքը չեզոքացնում է հողի թթվայնությունը: Կերակրափողը փոխադրող խողովակ է, որով սնունդը բերանից անցնում է քիմիական մշակման հատված: Կտնառքը իրենից ներկայացնում է սննդի ժամանակավոր պահեստարան:
Ստամոքսը իսկական բազմաբջիջների մարսողության հիմնական օրգաններից է:
Արյունատար համակարգ
Օղակավոր որդերի կառուցվածքի կատարելագործումը հանգեցրել է մասնագիտացված փոխադրական՝ արյունատար համակարգի առաջացմանը:
Արյունը նյութափոխանակություն է կատարում՝
- աղիքներում՝ ստանալով սննդանյութեր,
- մաշկում՝ ստանում է և հեռացնում օրգանիզմից ,
- բջիջներում՝ տալիս է առկա սննդանյութերը և վերցնում անպիտան նյութեր և ,
- նախաերիկամներում՝ հեռացնում է վնասակար արգասիքները և ջրի ավելցուկը:
Անձրևորդի մոտ առաջին անգամ ի հայտ է գալիս արյունատար համակարգը: Այն ունի փակ կառուցվածք, այսինքն` արյունը մնում է անոթների մեջ և չի թափվում մարմնի խոռոչը: Մարմնի երկրորդային խոռոչում գտնվող հեղուկը արյան հետ նյութափոխանակություն է կատարում արյունատար անոթի պատի թափանցելիության միջոցով:
Օղակավոր որդերի արյունատար համակարգը կազմված է մեջքային և փորային գլխավոր անոթներից, որոնք ձգվում են մարմնի ամբողջ երկայնքով: Մարմնի յուրաքանչյուր հերթական օղակում դրանք միանում են իրար հետ օղակաձև անոթներով: Տվյալ խոշոր անոթները ցրվում են և վերածվում ավելի մանր մազանոթների, որոնք մնացյալ բոլոր բջիջներում ստեղծում են սնուցող խիտ ցանց:
Անձրևորդի մարմնում արյունը շարժվում է մարմնի առջևի հատվածներում գտնվող օղակաձև անոթների առավել հաստ պատերի կծկման շնորհիվ: Դրանք փաստորեն «սրտերի» դեր են կատարում:
Փորային անոթով արյունը շարժվում է հետ, իսկ մեջքային անոթով՝ դեպի առաջ:
Շնչառական համակարգը: Անձրևորդի մոտ շնչառական համակարգը բացակայում է: Այն հիմնականում բնորոշ չէ օղակավոր որդերին և շնչառությունն իրականացվում է մարմնի ամբողջ մակերեսով: Այնուհանդերձ որոշ ծովային տեսակների մոտ զարգացել են հատուկ շնչառական ելուստներ՝ մաշկային խռիկներ: Դա պայմանավորված է ջրային կենսակերպի յուրահատկություններով և նրանց առանձնահատուկ բարձր կենսական ակտիվությամբ:
Նյարդային համակարգ: Ինչպես արդեն գիտեք, նյարդային համակարգի զարգացումը հանդիսանում է օրգանիզմի կողմից ցուցաբերված ակտիվության դրսևորում:
Կենսամիջավայրի պայմանների բազմազանությունը և վարվող ակտիվ կենսակերպը հանգեցնում են նյարդային համակարգի կատարելագործման անհրաժեշտության, ինչն էլ դիտարկվում է անձրևորդի մոտ՝ ի տարբերություն ասկարիդի և սպիտակ պլանարիայի:
Օղակավոր որդերի նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային օղակից և փորային շղթայից: Շուրջկլանային օղակը բաղկացած է լավ զարգացած վերկլանային և թույլ զարգացած ենթակլանային հանգույցներից, որոնք միանում են նյարդային թելերով:
Մարմնի յուրաքանչյուր հերթական հատվածի փորային մասում կա մի զույգ նյարդային հանգույց, որոնցից դուրս են գալիս այդ օղակի օրգանները նյարդավորող նյարդաթելերը: Այդ հանգույցները հերթականությամբ միանալով իրար՝ միասին կազմում են փորային շղթան: Փորային շղթան ապահովում է յուրաքանչյուր օղակի և ամբողջ օրգանիզմի նյարդավորումը:
Միջավայրի հետ ակտիվ փոխառնչությունը հանգեցնում է անձրևորդի և օղակավոր որդերի մոտ զգայական օրգանների զարգացման:
Անձրևորդի զգայական օրգանները կարող են ներկայացված լինել աչքերով (\(1-2\) զույգ), որոնք գտնվում են մարմնի առաջին հատվածի մեջքային մասում:
Արտազատական համակարգ: Արտաթորական համակարգը բաղկացած է մետանեֆրիդներից: Դրանք մարմնի յուրաքանչյուր հատվածում՝ փորային կողմում տեղակայված զույգ ձագարաձև օրգաններ են: Մետանեֆրիդների լայն մասը ուղղված է դեպի մարմնի խոռոչ, իսկ նեղ մասը մարմնի հարևան հատվածից բացվում է դեպի դուրս:
Բազմացումը: Այս տիպին պատկանում են և՛ բաժանասեռ, և՛ հերմաֆրոդիտ տեսակներ: Որոշ տեսակների մոտ զարգացել են բազմացման բարդ օրգաններ, իսկ մյուսները պարզապես դուրս են բերում մարմնից սեռական բջիջները նախաերիկամների օգնությամբ:
Անձրևորդը հերմաֆրոդիտ է. ունի և՛ ♀, և՛ ♂ սեռական օրգաններ:
Անձրևորդի արական սեռական օրգանները կոչվում են սերմնարաններ, իսկ իգական սեռական օրգանները կոչվում են ձվարաններ:
Դրանք անձրևորդի մարմնում տեղակայված են տարբեր հատվածներում՝ ինքնաբեղմնավորումը բացառելու համար:
Բազմացման շրջանում երկու առանձնյակներ հպվում են միմյանց և փոխանակվում արական սեռական օրգանների կողմից արտադրված սերմնահեղուկով: Այն պարունակում է ♂ գամետներ՝ սպերմատոզոիդներ:
Այնուհետև որդերը հեռանում են և յուրաքանչյուրի մոտ առաջանում է լորձից կցորդ, որը կոչվում է մուֆտա: Մուֆտան, որը արդեն պարունակում է սպերմատոզոիդներ, շարժվում է դեպի որդի գլխի ծայր և իր մեջ ներառում ձվաբջջին: Մուֆտան, որում արդեն իսկ կատարվել է բեղմնավորում, որդի մարմնից վայր է սահում և հողում վերածվում բեղմնավորված ձվաբջիջներով բոժոժի:
Բոժոժի մեջ զարգանում են երիտասարդ որդերը, որոնք դուրս գալով՝ վարում են ինքնուրույն կենսակերպ:
Ռեգեներացիա
Անձրևորդը ունի մարմնի վերականգնված մասերի ինքնավերականգնման բացառիկ ընդունակություն, որով էլ նման է աղեխորշավորներին:
Աղբյուրները
Տ. Թանգամյան, Ս. Սիմոնյան // Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7 դասարան // Երևան, «Տիգրան Մեծ», 2007, էջ 25-27
https://ru-static.z-dn.net/files/d1a/5ba19dafe1c0aa6c3bf67c666dafabf5.gif
https://fs00.infourok.ru/images/doc/153/177437/640/img12.jpg
https://ru-static.z-dn.net/files/d22/56420284d6b642f29c99cb14ada78442.jpg
https://natural-museum.ru/sites/default/files/inline-images/%D1%81%D0%B5%D1%80%D0%BF%D1%83%D0%BB%D0%B05.jpg
http://fb.ru/misc/i/gallery/44017/1567273.jpg
http://uslide.ru/images/26/32335/960/img8.jpg
https://ichef.bbci.co.uk/news/624/cpsprodpb/2686/production/_92726890_worms4.jpg
https://scfh.ru/files/medialibrary/ad0/ad04cf8a761e54ac2e981cc02b30d831.jpg