![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Փափկամարմինների բազմազանությունը և դասակարգումը
Փափկամարմինների տիպ
Ինչպես արդեն գիտեք, փափկամարմինները ունեն մոտ \(130.000\) տեսակ և բազմազանությամբ գրավում են երկրորդ տեղը կենդանիների թագավորությունում: Այդ հսկայական բազմազանությունը ներկայացված է թվով \(7\) հիմնական դասերում: Միասին կդիտարկենք փափկամարմինների տիպի երեք դաս:
![original.jpeg](https://resources.cdn.imdproc.am/666faf3c-9be9-48b9-af2f-86bff5cc3b1e/original-w658.jpg)
\(1\). Փորոտանիների դաս. ներկայացուցիչներն են՝
![ա1-w977.jpg](https://resources.cdn.imdproc.am/950b3f84-ba6c-4283-afd9-c35389c08766/%D5%A11-w977-w939.jpg)
Փորոտանիների դասի ներկայացուցիչ է նաև լճախխունջը, որի օրինակով դիտարկեցին տիպի կազմավորվածության յուրահատկությունները:
\(2.\) Երկփեղկանիների դաս. ներկայացուցիչներն են՝
![ա2.jpg](https://resources.cdn.imdproc.am/ac4e5ed8-5638-4959-9c04-aa709656f866/%D5%A12-w933.jpg)
\(3.\) Գլխոտանիների դաս. ներկայացուցիչներն են՝
![ա3.jpg](https://resources.cdn.imdproc.am/75c41a16-de2b-4e6e-a260-0bac587444ce/%D5%A13-w933.jpg)
Փափկամարմինների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.
![2 (5).png](https://resources.cdn.imdproc.am/53a65ee3-ddd8-4ed3-be04-11f9c8363b75/2%20%285%29-w766.png)
Փորոտանիների դաս
Այս դասին է պատկանում փափկամարմինների մեծամասնությունը, մոտ \(90.000\) տեսակ: Նրանց մարմնի ձևերը բազմազան են, գլուխը հստակորեն առանձնացված է իրանից և կրում է \(1-2\) զույգ շոշափուկներ և \(1\) զույգ աչքեր: Փորոտանիների մեծ մասի մարմինը ծածկված է պարուրաձև խեցիով, սակայն կան տեսակներ, որոնց մոտ խեցին ապաճել է (հետ է զարգացել): Մեծամասամբ ապրում են ծովում, սակայն կան նաև քաղցրահամ ջրերում և ցամաքում ապրող տեսակներ: Հիմնականում սնվում են բույսերով, ունեն հատուկ օրգան՝ քերիչ, որի օգնությամբ քերում են բույսը:
Այս դասի վառ ներկայացուցիչներն են խխունջները, որոնք ունեն ամբողջական կամ պարուրված և կոնաձև խեցի: Դրանում հիմնականում պատսպարվում է խխունջի լավ զարգացած գլուխը, մկանուտ ոտքը և ոլորված մարմինը: Խխունջների մարմինը դարձել է անհամաչափ՝ պայմանավորված խեցու առկայությամբ:
Կողինջներ. անխեցի փորոտանիներ են, որոնց մոտ խեցին ապաճել է և իրենից ներկայացնում է փոքր թիթեղիկ: Այդ պատճառով կողինջների մոտ նկատվում է մարմնի առատ լորձարտադրություն, որը նրանց պաշտպանում է միջավայրի անբարենպաստ ազդեցությունից: Այդ պատճառով կողինջները վարում են հիմնականում գիշերային կյանք: Այս խխունջները համարվում են վնասատու կենդանիներ, հատկապես նրանք, որոնք սնվում են աշնանային բույսերով:
![слизень.jpg](https://resources.cdn.imdproc.am/fcf23f75-cba7-4aa0-8f10-51ff3ebb6832/%D1%81%D0%BB%D0%B8%D0%B7%D0%B5%D0%BD%D1%8C.jpg)
Խաղողի խխունջ. խաղող խխունջը լավ զարգացած և մուգ շագանակագույն խեցի ունի, որը երբեմն հասնում է խոշոր չափերի: Խեցին ունենում է \(3,5\) գալար. խաղողի խխունջը նույնպես վնասատու է, սնվում է խաղողի տերևներով՝ վնասելով բույսին: Մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, համարվում է խորտիկ: Մարմնի չափը հասնում է մինչև \(45\) սմ-ի: Ապրում է մացառներում և սաղարթախիտ անտառներում: Բազմացման ժամանակ ձվերի համար փոսեր է փորում և ձվադրում:
![вин улитка3.jpg](https://resources.cdn.imdproc.am/67d69a0d-c42c-42c1-9952-28d52fd0cf66/%D0%B2%D0%B8%D0%BD%20%D1%83%D0%BB%D0%B8%D1%82%D0%BA%D0%B03.jpg)
Լճախխունջ. Լճախխունջը ապրում է քաղցրահամ ջրամբարներում և հանդիսանում է, ինչպես գիտենք, մարդու մակաբույծ որդերի միջանկյալ տեր:
![прудовик3.jpg](https://resources.cdn.imdproc.am/9cb49e60-1c27-4d54-ac9d-6e9ba0ea0b49/%D0%BF%D1%80%D1%83%D0%B4%D0%BE%D0%B2%D0%B8%D0%BA3.jpg)
Երկփեղկանիների դաս
Ապրում են ծովերում և քաղցրահամ ջրամբարներում, վարում են սակավաշարժ կամ անշարժ ապրելակերպ: Սնվում են մանր խեցգետնակերպերով, նախակենդանիներով և միաբջիջ ջրիմուռներով: Այս դասի ներկայացուցիչների առանձնահատկությունն է երկփեղկանի խեցին, որը շրջապատում է կենդանու մարմինը: Փեղկերը միացած են առաձգական կապաններով և կարող են բացվել:
Երկփեղկանիները չունեն արտահայտված գլուխ, նրանց մարմինը երկարավուն է և սեղմված կողքերից, ունի երկկողմանի համաչափություն: Առջևում գտնվում է բերանը, իսկ ետևի մասում՝ հետանցքը: Իրանի փորային կողմում գտնվում է մկանոտ ոտքը, որը, հիմնականում, ծառայում է տիղմը և ավազը փորելու համար:
Երկփեղկանիների խեցու ներքին սադափե շերտը հաստ է և լավ զարգացած ու ողորկ:
![unnamed.png](https://resources.cdn.imdproc.am/a4bd9309-88db-4a33-b1cb-5ed088ebcd13/unnamed-w658.png)
Երկփեղկանիները շնչում են ջրային շնչառության օրգաններով՝ խռիկներով:
Թույլ է զարգացած երկփեղկանիների նյարդային համակարգը, որը պայմանավորված է հիմնականում նստակյաց կենսաձևի և գլխի բացակայությամբ: Վատ են զարգացած նաև զգայարանները:
Անատամը բաժանասեռ է: Էգի խռիկների վրա կատարվում է բեղմնավորումը և սաղմի զարգացումը:
![беззубка1.jpg](https://resources.cdn.imdproc.am/8f49a1d8-4a6f-47d0-9ef4-430a744ec798/%D0%B1%D0%B5%D0%B7%D0%B7%D1%83%D0%B1%D0%BA%D0%B01.jpg)
Մարգարտախեցի. մարգարտաբեր երկփեղկանիներից ստանում են մարգարիտներ և պատրաստում են զարդեր: Սադափե խեցիներն օգտագործում են նաև կոճակներ և ոսկերչական իրեր պատրաստելու համար: Մարգարիտը առաջանում է, երբ երկփեղկանու խեցու ներսում պատահաբար հայտնվում է ավազահատիկ: Այն շրջապատվում է սադափանյութով, որի շերտը գնալով հաստանում է և արդյունքում առաջանում է մարգարիտ: Մարգարտաբեր երկփեղկանիները տարածված են Կարմիր ծովում, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում:
![жемчуг.jpg](https://resources.cdn.imdproc.am/39e756bd-d196-4639-9086-76942a0f0999/%D0%B6%D0%B5%D0%BC%D1%87%D1%83%D0%B3.jpg)
Ոստրեներ և միդիաներ
Ծովային երկփեղկանիների որոշ տեսակներ՝ ոստրեները և միդիաները, մի շարք երկրներում օգտագործվում են որպես սնունդ և համարվում են նրբահամ խորտիկներ:
![18.jpg](https://resources.cdn.imdproc.am/f59082f4-6672-4069-9306-7c4faa884199/18-w777.jpg)
Գլխոտանիների դաս
Այս դասը ամենազարգացածն է փափկամարմինների մեջ և ունի մոտ \(700\) կենդանատեսակ: Գլխոտանիները ապրում են ծովերում և հասնում են խոշոր չափերի: Նրանք գիշատիչներ են:
Գլխոտանիների մարմինն ունի երկկողմանի համաչափություն և կազմված է գլխից, իրանից և \(8-10\) երկար շոշափուկներից: Բարձրակարգ գլխոտանիների խեցին ապաճել է և պահպանվում է որպես թիթեղիկ, որը տեղակայված է մարմնի մեջ: Բացառություն են կազմում միայն նաուտիլուս ցեղին պատկանող գլխոտանիները, որոնց մոտ խեցին պահպանվել է:
Գլխոտանիների ոտքը ձևափոխված է, նրա մի մասը վեր է ածվել շոշափուկների, իսկ մյուսը առաջացնում է ձագար, որի լայն մասը ուղղված է դեպի թիկնոցային խոռոչ, իսկ նեղը՝ դեպի արտաքին միջավայր: Ձագարը օգտագործվում է ռեակտիվ եղանակով շարժման համար. դրա օգնությամբ կենդանին լողում է: Մկանների կծկման շնորհիվ ջուրը թիկնոցային խոռոչից դուրս է նետվում ձագարի միջով և հրում է կենդանու մարմինը հակառակ ուղղությամբ:
![56f9c6af8cc31.gif](https://resources.cdn.imdproc.am/c9efba6d-e41f-4d35-b522-59825e147c0b/56f9c6af8cc31.gif)
Շոշափուկները տեղակայված են գլխի վրա և շրջապատում են բերանային անցքը: Նրանց վրա կան ծծաններ, որոնք թույլ են տալիս կենդանուն ամրանալ հատակին և որս անել: Շոշափուկները նաև օգտագործվում են ջրավազանի հատակով շարժվելու համար: Գլխոտանիներն ունեն պաշտպանական հատուկ օրգան՝ թանաքային գեղձ: Այն իրենից ներկայացնում է մուգ գույնի հեղուկ պարունակող պարկ, որի ծորանը բացվում է թիկնոցային խոռոչում: Հանկարծակի անհանգստության դեպքում կենդանին դուրս է նետում այդ օրգանի պարունակությունը, և այն քողարկում է կենդանուն՝ առաջացնելով նրա շուրջ սև կամ գորշ գույնի ամպ:
Ութոտանի. ութոտանիներն ունեն լավ զարգացած նյարդային համակարգ: Նրանց նյարդային հանգույցները միավորվել են՝ առաջացնելով գլխուղեղ: Զգայական օրգանները նույնպես լավ զարգացած են: Ունեն խոշոր և բարդ կառուցվածք ունեցող աչքեր, որոնք տեղակայվում են գլխի կողքերում: Զգայունությունը ապահովում են զգացող բջիջները, որոնք հիմնականում գտնվում են շոշափուկներում: Ութոտնուկները ունեն \(8\) շոշափուկ, որի համար էլ ստացել են իրենց անվանումը, ունեն նաև հավասարակշռության օրգան:
Ութոտնուկները ծովերի և օվկիանոսների իսկական բնակիչներ են, նրանք կարող են հասնել մինչև \(18\ \)մ մեծությամբ չափերի: Ութոտնուկները, հանդիսանալով որս անող գիշատիչներ, երբեմն կռվի են բռնվում հսկա ձկների կամ ջրային կաթնասունների հետ:
![108.jpg](https://resources.cdn.imdproc.am/e5e83154-ff80-4369-939f-8bf78430319b/108-w496.jpg)
Կաղամար. հեռավորարևելյան կաղամարը շարժվում է ջրում \(50\)կմ/ժ արագությամբ: Այն հանդիսանում է գիշատիչ և սնվում է ձկներով, սակայն օգտակար է, որովհետև ունի համեղ և սննդարար միս: Սնունդ հայթհայթելիս կաղամարի մաշկը մգանում է, իսկ նրան դիպչելիս դառնում է կարմրադարչնագույն:
Կաղամարի մարմնի գունափոխությունը միջավայրին հարմարվելու մեխանիզմ է, որը նրան դարձնում է աննկատ:
![109.jpg](https://resources.cdn.imdproc.am/e609f71e-b898-4012-8b0a-b3e90ccf0081/109-w503.jpg)
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 91-93
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 132-133
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 132-133
https://porosenka.net/uploads/d/2/d2d5906de94ce0ccdbd59ca317456c8c.jpg
https://i1.wp.com/pixfeeds.com/images/14/386486/1200-153816411-spanish-slug.jpg
https://st29.stpulscen.ru/images/product/132/237/162_big.jpg
http://sititreid.ru/img/mollyuski-peremecshayucshiesya-po-poverhnostnoj-plenke-vody_5.jpg
http://i.yaklass.by/res/a841ae8d-77c4-4bc9-98b0-4ab02716ea55/%D0%B2%D0%BD%D1%83%D1%82%D1%80_2.png
https://livefomdet.ru/uploads/images/r/e/c/rechnie_ulitki_foto_3.jpg
http://newslab.ru/images/2011/mar/31/2.jpg
https://thumbs.gfycat.com/IllfatedCraftyArcticwolf-size_restricted.gif
http://christianbackgrounds.info/new_images/81/63831421-octopus-wallpapers.jpg
https://mtdata.ru/u24/photo2326/20241691862-0/original.jpg