Տեսություն

Երկկենցաղների ներքին կառուցվածքը
Երկկենցաղները հանդիսանում են ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր կենդանիները: Ցամաքում գտնելով բավարար քանակությամբ կեր և չունենալով մրցակիցներ՝ նրանք սկսեցին արագ հարմարվել նոր պայմաններին: Ցամաքային կենսամիջավայրում գոյությունը ուներ իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել երկկենցաղները:
Գոյության տվյալ պայմաններում հարմարվելու համար անհրաժեշտ էր.
 
16.gif
 
\(1.\) Հաղթահարել երկրագնդի ձգողությունը, պահպանել հավասարակշռություն և տեղաշարժվել. միանգամից չորս վերջույթների վրա հենումը և դրանցով տեղաշարժումը լուծում է այդ խնդիրը:
\(2.\) Ավելի լավ և արագ կողմնորոշվել. երկկենցաղների պարանոցային ողը, շարժուն գլուխը և աչքերը օգնում են ավելի լավ հարմարվել միջավայրում:
\(3.\) Հարմարվել անկայուն ցամաքային պայմաններին և սպառել հավելյալ էներգիա. սրտի կառուցվածքի, արյան շրջանառության և շնչառության օրգանների բարդացումը օգնում է հաղթահարել այն:
\(4.\) Մթնոլորտային թթվածնի կլանում. երկկենցաղների մոտ թոքային շնչառության զարգացումը թույլ է տալիս հաղթահարել այդ արգելքը:
 
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ երկկենցաղները հնագույն, ցամաքային պայմաններին առաջին անգամ հարմարված ողնաշարավորներն են
  
62-w855.jpg
 
Մարսողական համակարգ
  
Երկկենցաղները գիշատիչ օրգանիզմներ են, քանի որ սնվում են մանր անոնղնաշարավոր կենդանիներով՝ միջատներով, կողինջներով և այլն:
 
Մարսողական համակարգը կազմված է բաժինների հետևյալ հերթագայությունից՝
  
1. բերան, 2. բերանակլանային խոռոչ, 3. կերակրափող, 4. ստամոքս, 5. 12-մատնյա աղիք, 6. բարակ աղիք, 7. հաստ աղիք, 8. ուղիղ աղիք, 9. կոյանոց, 10. կոյանցք:
  
Բերանում գտնվում են գորտի ատամները, որոնք բռնում են որսը: Գորտերն ունեն երկար, բերանից դուրս նետվող, կպչուն լեզու: Լեզուն նրանց որս կատարող հիմնական հարմարանքն է: Գորտը ընդունակ է նկատել և որսալ միայն շարժվող զոհին:
 
7-209.jpg
 
Բերանակլանային խոռոչը երկկենցաղների մոտ բերանի հետնամասի և կլանի միացած տարածություն է, որը մասնակցում է շնչառությանը: Գորտերի ակնագնդերը մասնակցում են կլման գործընթացին՝ ներհրվելով դեպի բերանակլանային խոռոչ:
  
\(12\)-մատնյա աղիքում բացվում են լյարդի և ենթաստամոքսային գեղձի ծորաններ:
  
Կոյանոցը ուղիղ աղիքի լայնացում է, որի մեջ բացվում են միզածորանները և սեռական գեղձերի արտատար ծորանները:
 
122.jpg
  
Արտազատական համակարգ
  
Երկկենցաղների և սողունների կենսագործունեության առանձնահատկություններից է պինդ, շիլայանման մեզի առկայությունը, որը հետևանք է արյան մեջ ջրի հետ ներծծման:
Երկկենցաղների արտաթորության օրգանները ողնաշարի երկու կողքերին գտնվող մեկ զույգ երիկամներն են: 
 
Երկկենցաղների արտազատական համակարգը ունի հետևյալ կառուցվածքային և գործառնական հերթագայությունը.
 
\(1.\) Արյունատար անոթների մուտք մարմնի խոռոչում տեղակայված զույգ երիկամներ,
\(2.\) Երիկամներում արյան կազմի հեղուկ արգասիքներից մեզի ձևավորում,
\(3.\) Մեզի հոսք դեպի միզածորաններ և անցում կոյանոց,
\(4.\) Կոյանոցից մեզի անցում դեպի միզապարկ, և մեզի խտացում,
\(5.\)Շիլայանման մեզի տեղափոխում միզապարկից կոյանոց և հեռացում օրգանիզմից:
 
36.jpg
  
Շնչառական համակարգ
  
Երկկենցաղների շնչառական համակարգը կազմված է հետևյալ օրգանների հաջորդական ամբողջությունից:
 
\(1.\) քթանցքեր
\(2.\) բերան
\(3.\) կլանային խոռոչ
\(4.\) կոկորդային խցիկ
\(5.\) թոքեր
 
Երկկենցաղների մեծամասնության հասուն ձևերը ունեն շնչառության \(2\) հիմնական օրգան՝
  
Թոքեր - որպես ցամաքային կենսակերպ վարող կենդանիներ՝ գորտերին բնորոշ են իսկական ցամաքային շնչառական օրգաններ՝ թոքեր:
Գորտերը ունեն պարկաձև զույգ թոքեր, որոնք տեղակայված են կրծքի շրջանում՝ սրտի հարևանությամբ: Նրանց թոքերն ունեն ներքին ծալքավորումներ, որոնք մեծացնում են շնչառության մակերեսը:
  
Մաշկ - ջրային կենսակերպից կախվածությունը անհրաժեշտություն է ստեղծել կազմավորել ջրից O2-ի կլանման համակարգ: Գորտի ջրային շնչառության օրգանը՝ լորձապատ մաշկն է:
Մաշկային շնչառությունը կատարվում է ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում: Այն երկկենցաղները, որոնք օրվա մեծ մասն անցկացնում են ջրում, օժտված են լավ զարգացած մաշկային շնչառությամբ:
 
Գազափոխանակություն - երկկենցաղների թոքերի ընդհանուր մակերեսը փոքր է: Այդ պատճառով գորտերի գազափոխանակությունը կատարվում է ոչ միայն թոքերում, այլև բերանակլանային խոռոչում:
Շնչառական շարժումներ - եթե ուշադիր դիտեք գորտին կտեսնեք, որ նրա կոկորդի հատակը անընդհատ շարժվում է: Բերանակլանային խոռոչի շարժումներով իրականացվում են գորտի շնչառական շարժումները: 
  
15.gif
Ցամաքային կենդանիների շնչառական շարժումները կազմում են ներշնչումը և արտաշնչումը:
Գորտերի քթանցքներն ունեն փականներ, որոնք ջրի մեջ եղած ժամանակ փակվում են: Գորտերը կոկորդում ունեն ձայնալարեր, որոնց տատանումների միջոցով կռկռում են:
 
Գորտերի թոքային շնչառությունը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ.
 
\(1.\)Բերանակլանային խոռոչի հատակի իջեցում և օդային տարածության նոսրացում:
\(2.\)Քթանցքներով օդի մուտք բերանակլանային խոռոչ:
\(3.\)Բերանակլանային խոռոչի հատակի բարձրացում, քթանցքերի փակում և օդի մղում թոքեր:
\(4.\)Գազափոխանակություն թոքերում:
\(5.\) Մարմնի մկանների կծկում, թոքերի ծավալի փոքրացում և քթանցքներով օդի դուրս մղում:
 
126.jpg
Արյունատար համակարգ
 
Երկկենցաղներն ունեն փակ արյունատար համակարգ:
Գորտերն ունեն եռախորշ սիրտ՝ կազմված \(2\) նախասրտից և \(1\) փորոքից: Նախասրտերը և փորոքը կծկվում են հաջորդաբար:
Գորտերի փորոքում O2-ով հարուստ զարկերակային և \(C\)O2-ով հարուստ երակային արյունները խառնվում են իրար
Երկկենցաղներն ունեն արյան շրջանառության երկու շրջան, որոնք երկուսն էլ սկսվում են փորոքից:
Երկկենցաղների փորոքում առկա է խառը արյուն:
 
Արյունը փոքր շրջանով գնում է թոքեր, հարստանում թթվածնով և վերադառնում է ձախ նախասիրտ
Արյունը մեծ շրջանով թթվածին է տալիս հյուսվածքներին, հարստանում ածխաթթու գազով և վերադառնում աջ նախասիրտ:
 
Սիրտը ուղղակի կառավարվում է նյարդային համակարգի կողմից: Սիրտը նյարդավորող նյարդերը անընդհատ ազդակներ են ուղարկում, որպեսզի այն շարունակաբար կծկվի:
Երկկենցաղների օրգանիզմում արյունատար համակարգի գործառնական հերթագայությունը հետևյալն է՝
 
\(1.\) փորոքի կծկում և երակային արյան տեղաշարժ դեպի թոքեր,  
\(2.\) գազափոխանակություն օդի և արյան միջև,
\(3.\) զարկերակային արյան վերադարձ ձախ նախասիրտ,
\(4.\) ձախ նախասրտից արյան անցում փորոք,
\(5.\) փորոքի կծկում և խառը արյան շարժ դեպի հյուսվածքներ,
\(6.\) մաշկից եկող զարկերակային արյան խառնում,  
\(7.\) նյութափոխանակություն հյուսվածքների և արյան միջև,
\(8.\) երակային արյան վերադարձ դեպի աջ նախասիրտ:
 
Արդյունքում երակային արյունը լցվում է փորոք և ձևավորվում է խառը արյուն: Գորտի սիրտը գտնվում է կրծոսկրի տակ և պաշտպանված է դրանով: 
 
 65.jpg
 
Նյարդային համակարգ
  
Երկկենցաղների նյարդային համակարգը նման է ձկներին, կազմված է`
 
\(I\). գլխուղեղից - պատսպարված է գանգատուփում և ունի \(5\) բաժին:
\(II\). ողնուղեղից - պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում
\(III\). նյարդերից - դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը:
 
Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում է գրեթե նույն գործընթացները և ունի նույն հերթագայությունը, ինչ ձկների մոտ:
  
\(1.\) Երկարավուն ուղեղ - ողնուղեղի շարունակությունն է կազմում և կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:  
\(2.\)Միջին ուղեղ - դուրս են գալիս աչքերը շարժող  նյարդերը:
\(3.\) Միջակա ուղեղ - ընկալում է տեսողական գրգիռները:
\(4.\) Ուղեղիկ - ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը:
\(5.\) Առջևի ուղեղ -  կազմված է երկու կիսագնդերից:
 
Կապված ցամաքային կենսակերպի հետ՝ ուղեղիկը ավելի վատ է զարգացած, քանի որ հենվում է չորս թաթերի վրա և հավասարակշռության պահպանման խնդիր չունի: Ցամաքային ակտիվ կենսակերպը, որսը և ակտիվ տեղաշարժը հանգեցրել են առջևի ուղեղի զարգացման՝ զույգ կիսագնդերի ձևավորմամբ:
 
129.jpg
  
Զգայարաններ
  
Երկկենցաղների զգայարանները հարմարված են ցամաքային գոյության պայմաններին:
  
Տեսողական զգայարան - գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր, պարզ աչքերն են, որոնք ունեն կոպեր:
Կոպերի ի հայտ գալը պայմանավորված է ցամաքային կենսակերպով, դրանք խոնավեցնում են աչքի մակերեսը: Գորտերը լավ են տեսնում շարժվող օբյեկտները:
  
Հոտառական զգայարան - գլխի վրա, աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքները, ծառայում են ոչ միայն շնչառությանը, այստեղ են գտնվում նաև գորտի հոտառական պարկերը:
  
Լսողական զգայարան - երկկենցաղները, բացի ներքին ականջից, ունեն նաև միջին ականջ: Նրանում գտնվում է լսողական ոսկրիկը՝ ասպանդակը: Ասպանդակը հպվում է միջին ականջը միջավայրից բաժանող թմբկաթաղանթին: Թմբկաթաղանթը ընկալում է ձայնային տատանումները, փոխանցում ասպանդակին, որն էլ ուղղում է դեպի ներքին ականջ:
 
Միջին ականջի ի հայտ գալը պայմանավորված է ցամաքային կենսակերպով:
 
133.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 133-138
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 186-189
https://media2.giphy.com/media/QCpqmkDHVNde/giphy.gif
http://www.soloby.ru/?qa=blob&qa_blobid=14114710098855333840
https://web-zoopark.ru/wp-content/uploads/2018/06/7-209.jpg
https://ds04.infourok.ru/uploads/ex/06b3/00034e8a-04ee5758/12/hello_html_m1fafd007.png
https://image.shutterstock.com/image-vector/easy-edit-vector-illustration-frog-450w-143915449.jpg
https://78.media.tumblr.com/91af2bafab0c6aa95e9b6ed4df0838b0/tumblr_pcf7meqLPa1rlb7pso1_500.gif
https://slide-share.ru/image/4604500.jpeg
http://zodorov.ru/bir-jene-eki-anajnalim-sheberleri/93378_html_274674a4.png
https://slide-share.ru/image/5724524.jpeg
http://bigpicture.ru/wp-content/uploads/2013/03/eyes03.jpg
http://animalworld.com.ua/images/2013/October/Animal/A/Sechellophryne-1.jpg