Արտադրյալի հատկությունները
Խնդիր.
 
Վարդանն ուներ \(3\) հատ \(50\) դրամանոց մետաղադրամ:
 
դրր.pngդրր.pngդրր.png
 
Մայրիկը Վարդանին տվեց ևս \(3\) հատ \(50\) դրամանոց մետաղադրամ:
 
Արդյունքում որքա՞ն փող եղավ Վարդանի մոտ:
 
Լուծում.
  
Վարդանն ուներ \(3\) հատ \(50\) դրամանոց մետաղադրամ:
 
Ընդամենը Վարդանն ուներ \(50 · 3 = 150\) դրամ:
 
Մայրիկը Վարդանին տվեց ևս \(3\) հատ \(50\) դրամանոց մետաղադրամ:
 
Վարդանի մոտ եղավ \(6\) հատ \(50\) դրամանոց մետաղադրամ:
 
դրր.pngդրր.pngդրր.pngդրր.pngդրր.pngդրր.png
 
Ընդամենը դարձավ \(50 · 6 = 300\) դրամ:
 
Պատասխան՝ Վարդանի մոտ եղավ \(300\) դրամ:
 
Ի՞նչ ենք եզրակացնում այս խնդրից:
 
Վարդանի մոտ կար \(50 · 3 = 150\) դրամ և դարձավ \(50 · 6 = 300\) դրամ:
 
Համեմատելով \(50 · 3 = 150\) և \(50 · 6 = 300\) բազմապատկումները՝ նկատում ենք, որ \(50\)-ի արտադրիչը \(3\)-ից դարձավ \(6\), այսինքն՝ մեծացավ \(2\) անգամ:
 
Այդ պատճառով \(150\) արտադրյալը դարձավ \(300\), այսինքն ևս մեծացավ \(2\) անգամ:
 
Եկանք հետևյալ կանոնին.
Քանի անգամ մեծացնում ենք արտադրիչը, այդքան անգամ մեծանում է արտադրյալը:
Ճիշտ է նաև փոքրացման մասին կանոնը.
Քանի անգամ փոքրացնում ենք արտադրիչը, այդքան անգամ փոքրանում է արտադրյալը:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: