ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Տարբերության հատկությունները
Արդեն գիտենք գումարի հետևյալ երկու հատկությունները.
Որքանով մեծացնում ենք գումարելին, այնքանով մեծանում է գումարը:
Որքանով փոքրացնում ենք գումարելին, այնքանով փոքրանում է գումարը:
Նմանապես կան հանման հետևյալ հատկությունները.
Որքանով մեծացնում ենք նվազելին, այնքանով մեծանում է տարբերությունը:
Որքանով փոքրացնում ենք նվազելին, այնքանով փոքրանում է տարբերությունը:
Օրինակ
ա) Գիտենք, որ \(250 - 20 = 230\)
 
Արագ հաշվենք \(240 - 20\) տարբերությունը:
 
Քանի որ նվազելին փոքրացավ \(250 - 240 = 10\)-ով, ապա տարբերությունը ևս կփոքրանա \(10\)-ով:
 
Հետևաբար, կստանանք՝ \(230 - 10 = 220\)
 
Պատասխան՝ \(240 - 20 = 220\)
 
բ) Գիտենք, որ \(750 - 150 = 600\)
 
Արագ հաշվենք \(790 - 150\) տարբերությունը:
 
Քանի որ նվազելին մեծացավ \(790 - 750 = 40\)-ով, ապա տարբերությունը ևս կմեծանա \(40\)-ով:
 
Հետևաբար, կստանանք՝ \(600 + 40 = 640\)
 
Պատասխան՝ \(790 - 150 = 640\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: