ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Գումարի փոքրացման հատկությունը
Գևորգն ուներ \(2\) հատ \(200\) դրամանոց մետաղադրամ և \(1\) հատ՝ \(100\) դրամանոց:
 
դռ.png դռ.png դռռ.png
 
Արտակն ուներ \(2\) հատ \(100\) դրամանոց մետաղադրամ և \(1\) հատ՝ \(50\) դրամանոց:
 
դռռ.png դռռ.png դրր.png
 
Արտակը \(50\) դրամով գրիչ գնեց:
 
դռռ.png դռռ.png
 
Որքա՞ն փող եղավ Գևորգի և Արտակի մոտ միասին:
 
Գևորգն ուներ \(200 + 200 + 100 = 400 + 100 = 500\) դրամ:
 
Արտակն ուներ \(100 + 100 + 50 = 200 + 50 = 250\) դրամ:
 
Միասին Գևորգն ու Արտակը ունեին \(500 + 250 = 750\) դրամ:
 
Արտակը \(50\) դրամով գրիչ գնեց և նրա մոտ մնաց \(250 - 50 = 200\) դրամ:
 
Հիմա Գևորգն ու Արտակը միասին ունեն \(500 + 200 = 700\) դրամ:
 
 \(500 + 250 = 750\)
 
 \(500 + (250 - 50) = 700\)
 
 \(750 - 50 = 700\)
 
Արտակի գումարը փոքրացավ \(50\) դրամով, այդ պատճառով ընդհանուր գումարը ևս փոքրացավ \(50\) դրամով:
 
Եկանք հետևյալ կանոնին.
Որքանով փոքրացնում ենք գումարելին, այնքանով փոքրանում է գումարը:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: