ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Գումարի մեծացման հատկությունը
Գևորգն ուներ \(2\) հատ \(200\) դրամանոց մետաղադրամ և \(1\) հատ` \(100\) դրամանոց:
 
դռ.pngդռ.pngդռռ.png
 
 
Արտակն ուներ \(2\) հատ \(100\) դրամանոց մետաղադրամ և \(1\) հատ՝ \(200\) դրամանոց:
 
դռռ.pngդռռ.pngդռ.png
 
Մայրիկը Արտակին տվեց ևս \(50\) դրամ:
 
դռռ.pngդռռ.pngդռ.pngդրր.png
 
Որքա՞ն փող եղավ Գևորգի և Արտակի մոտ:
 
Գևորգն ուներ \(200 + 200 + 100 = 400 + 100 = 500\) դրամ:
 
Արտակն ուներ \(100 + 100 + 200 = 200 + 200 = 400\) դրամ:
 
Միասին Գևորգն ու Արտակը ունեին \(500 + 400 = 900\) դրամ:
 
Մայրիկը Արտակին տվեց ևս \(50\) դրամ, և Արտակի մոտ դարձավ  \(400 + 50 = 450\) դրամ:
 
Հիմա Գևորգն ու Արտակը միասին ունեն \(500 + 450 = 950\) դրամ:
 
 \(500 + 400 = 900\)
 
 \(500 + (400 + 50) = 950\)
 
 \(900 + 50 = 950\)
 
Արտակի գումարը մեծացավ \(50\) դրամով, այդ պատճառով ընդհանուր գումարը ևս մեծացավ \(50\) դրամով:
 
Եկանք հետևյալ կանոնին.
Որքանով մեծացնում ենք գումարելին, այնքանով մեծանում է գումարը:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014