![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Հավասար պատկերներ
Եթե պատկերները վերադրելիս համընկնում են, ապա այդպիսի պատկերներն անվանում են հավասար պատկերներ:
Հետևյալ նկարում ցուցադրված են հինգ համարակալված ուղղանկյուններ:
Որո՞նք են դրանցից իրար հավասար:
![havas3.png](https://resources.cdn.imdproc.am/061bfa24-5c4a-45ed-99d3-225d1b932fcf/havas3-w300.png)
\(1\)-ը հավասար չէ \(2\)-ին, քանի որ \(1\)-ի բոլոր կողմերը հավասար են, իսկ \(2\)-ինը՝ ոչ:
\(1\)-ը հավասար չէ \(3\)-ին, քանի որ \(1\)-ի կողմերը փոքր են \(3\)-ի կողմերից:
Դրանք վերադրելիս չեն համընկնի:
Հավասար պատկերներն են՝ \(1\)-ը և \(4\)-ը, \(2\)-ը և \(5\)-ը:
Հետևյալ նկարում ցուցադրված չորս եռանկյուններից որո՞նք են իրար հավասար:
![havas4.png](https://resources.cdn.imdproc.am/fad879f6-beb0-4c18-9005-c3b87b3da310/havas4-w300.png)
\(1\)-ը և \(4\)-ը հավասար չեն \(2\)-ին, քանի որ \(2\)-ի բոլոր կողմերը հավասար են, իսկ \(1\)-ի և \(4\)-ի կողմերը՝ ոչ:
\(1\)-ը հավասար չէ \(4\)-ին, քանի որ \(1\)-ի վերևի անկյունը սուր է, իսկ \(4\)-ինը՝ բութ:
Դրանք վերադրելիս չեն համընկնի:
Հավասար պատկերներն են՝ \(1\)-ը և \(3\)-ը:
Հետևյալ նկարում ցուցադրված չորս պատկերներից որո՞նք են իրար հավասար:
![havas5.png](https://resources.cdn.imdproc.am/08c3ca52-6cbc-47fa-af97-7df75262cf5d/havas5-w300.png)
\(1\)-ը հավասար չէ \(2\)-ին, քանի որ \(1\)-ը շրջան է, իսկ \(2\)-ը՝ ոչ:
\(1\)-ը հավասար չէ \(4\)-ին, քանի որ \(1\)-ի շառավիղն ավելի փոքր է:
Դրանք վերադրելիս չեն համընկնի:
Հավասար պատկերներն են՝ \(1\)-ը և \(3\)-ը:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014: