![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Թվերի հայկական գրառումը
Հաճախ խնդիրները համարակալելիս մենք օգտագործում ենք հայերեն տառերը:
Օրինակ՝ ա, բ, գ, դ և այլն:
Հաճախ հայերեն տառերով են համարակալվում դպրոցի դասարանները:
Օրինակ` \(4\)ա, \(4\)բ, \(4\)գ և այլն:
Հետևյալ աղյուսակի միջոցով կարելի է պարզել, թե հայերեն ո՞ր տառին, ո՞ր թիվն է համապատասխանում:
![hay1.png](https://resources.cdn.imdproc.am/0d3c89e5-8356-4a49-abd0-df043fc57072/hay1-w600.png)
Հայերեն տառերի միջոցով կարելի է կատարել գումարում:
Հայերեն տառերը գումարելիս գումարման նշանը չեն դնում:
Օրինակ՝
\(Ե + Ա\)-ի փոխարեն գրում են \(ԵԱ\),
\(Է + Բ\)-ի փոխարեն գրում են \(ԷԲ\):
Օրինակ
Գտնենք \(ԵԱ\)-ն: Դրա համար պետք է կատարել \(Ե + Ա\) գումարումը:
Համաձայն աղյուսակի՝ \(Ե = 5\), \(Ա = 1\)
Քանի որ \(5 +1 = 6\), ապա աղյուսակից ստանում ենք՝ \(6 = Զ\):
Պատասխան՝ \(ԵԱ = Զ\):
Ավելի մեծ թվերը հայերեն տառերով գրելու համար օգտագործում են հետևյալ աղյուսակը.
![hay2.png](https://resources.cdn.imdproc.am/da61320d-6256-4c28-88ee-5fe019691166/hay2-w600.png)
Բերված երկու աղյուսակների և գումարման գործողության միջոցով գրվում են մյուս թվերը:
Պարզենք, թե ինչպե՞ս կգրվի, օրինակ՝ \(38\) թիվը:
Օրինակ
\(38\) թիվը ներկայացնենք \(38 = 30 + 8\) տեսքով:
Աղյուսակներից տեսնում ենք, որ \(30 = Լ\), \(8 = Ը\)
Ուրեմն, \(38 = 30 + 8\) թիվը կգրվի \(Լ + Ը = ԼԸ\) տեսքով:
Պատասխան՝ \(38 = ԼԸ\)
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014