![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Թվերի անվանումները
![wu_17.png](https://resources.cdn.imdproc.am/c761c68d-341c-41d0-a30d-98eb82ac2b7f/wu_17-w500.png)
Մենք բոլորս կարողանում ենք հաշվել առարկաների քանակը: Հաշվելիս մենք թվերին քայլ առ քայլ մեկ ենք գումարում՝ արդյունքում ստանում ենք՝ \(\ 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,...\) թվերից որևէ մեկը:
Հաշվելիս առաջացած \(1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12...\) թվերը կոչվում են բնական թվեր, (\(0\)-ն բնական թիվ չէ):
Ահա բնական թվերի շարքը՝
![bn.png](https://resources.cdn.imdproc.am/df14b696-d8ee-47ce-8c5b-382d065d9ac5/bn-w509.png)
Մեկ թվանշանով գրվող թվերը կոչվում են միանիշ թվեր:
Օրինակ՝ \(1, 2, 6, 9\)
Ամենափոքր միանիշ թիվը \(1\)-ն է, իսկ ամենամեծը՝ \(9\)-ը:
Երկու թվանշանով գրվող թվերը կոչվում են երկնիշ թվեր:
Օրինակ՝ \(10, 24, 36, 49, 91\)
Ամենափոքր երկնիշ թիվը \(10\)-ն է, իսկ ամենամեծը՝ \(99\)-ը:
Երեք թվանշանով գրվող թվերը կոչվում են եռանիշ թվեր:
Օրինակ՝ \(100, 242, 361, 495, 915\)
Ամենափոքր եռանիշ թիվը \(100\)-ն է, իսկ ամենամեծը՝ \(999\)-ը:
Կան նաև քառանիշ թվեր, հնգանիշ թվեր և այլն` \(1000\), \(1724\), \(37636\), \(76149\), \(80134591\)
Օրինակ
ա. \(7\) թիվը միանիշ է՝ այն գրվում է մեկ թվանշանի միջոցով:
բ. \(13\) թիվը երկնիշ է, քանի որ այն գրվում է երկու թվանշանի միջոցով:
Այս թիվը տասներեքն է:
գ. \(48\) թիվը ևս երկնիշ է, քանի որ այն ևս գրվում է երկու թվանշանի միջոցով:
Այս թիվը քառասունութն է:
դ. \(126\) թիվը եռանիշ է, քանի որ այն գրվում է երեք թվանշանի միջոցով:
Այս թիվը հարյուր քսանվեցն է:
ե. \(234\) թիվը ևս եռանիշ է, քանի որ այն ևս գրվում է երեք թվանշանի միջոցով:
Այս թիվը երկու հարյուր երեսունչորսն է:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 3-րդ դասարան, Զանգակ, 2014