![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ճանապարհի հաշվումը
Միավոր ժամանակում մարմնի անցած ճանապարհը կոչվում է նրա շարժման արագություն:
Տեսած կլինես, որ իրական մեքենայի մեջ կա արագաչափ կոչվող սարք, որը ցույց է տալիս, թե ի՞նչ արագությամբ է մեքենան շարժվում տրված պահին:
![спид3.jpg](https://resources.cdn.imdproc.am/6200db5a-846b-488c-85a1-a9362292238f/%D1%81%D0%BF%D0%B8%D0%B43.jpg)
Այս նկարի արագաչափը ցույց է տալի, որ մեքենան շատ արագ է շարժվում:
Նրա արագությունը \(200\) կմ/ժ է:
Նույն արագությամբ շարժվելով, այս մեքենան
\(1\) ժամում կանցնի \(200 · 1 = 200\) կմ,
\(2\) ժամում կանցնի \(200 · 2 = 400\) կմ,
\(3\) ժամում կանցնի \(200 · 3 = 600\) կմ:
Տեսնում ենք, որ անցած ճանապարհը գտնելու համար պետք է մեքենայի արագությունը բազմապատկել ծախսած ժամանակով:
Սա ընդհանուր կանոն է:
![ճճճճճ.png](https://resources.cdn.imdproc.am/d74d6f86-540c-4088-af1a-26d0171c52d3/%D5%B3%D5%B3%D5%B3%D5%B3%D5%B3.png)
Մարմնի անցած ճանապարհը հավասար է նրա շարժման արագության և ծախսած ժամանակի արտադրյալին:
Այսպիսով, եթե մարմինը շարժվում է հաստատուն (չփոխվող) արագությամբ, ապա միշտ կարելի է գտնել նրա անցած ճանապարհը, եթե տրված են արագությունն ու ժամանակը:
Օրինակ
Մեքենան շարժվում է \(90\) կմ/ժ արագությամբ:
Որքա՞ն ճանապարհ նա կանցնի \(5\) ծամում:
Պատասխան՝ \(5\) ժամում մեքենան կանցնի \(90 · 5 = 450\) կմ:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013