Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ
Թվային արտահայտությունների արժեքները ճիշտ հաշվելու համար կարևոր է գործողությունները կատարել ճիշտ հերթականությամբ:
 
Մենք պարզեցինք, որ եթե արտահայտությունը պարունակում է միայն նույն կարգի գործողություններ, ապա դրանք պետք է կատարել գրված հերթականությամբ՝ ձախից աջ:
 
Հիմա դիտարկենք այն դեպքը, երբ արտահայտության մեջ պահանջվում է կատարել տարբեր կարգի գործողություններ:
Արտահայտության արժեքը հաշվելիս նախ կատարում են բարձր կարգի գործողությունները, գրված հերթականությամբ, ապա՝ ցածր կարգի գործողությունները:
Հիշենք, որ
- գումարումն ու հանումը միևնույն կարգի գործողություններ են:
- բազմապատկումն ու բաժանումը նույնպես միևնույն կարգի գործողություններ են:
Բազմապատկումն ու բաժանումը ավելի բարձր կարգի գործողություններ են, քան գումարումն ու հանումը:
Ձևակերպենք տարբեր կարգի գործողությունների կատարման կանոնը:
Եթե արտահայտության արժեքը հաշվելու համար պետք է կատարել մի քանի թվաբանական գործողություններ (գումարման, հանման, բազմապատկման և բաժանման), ապա սկզբում պետք է կատարել բաժանման և բազմապատկման գործողությունները՝ ձախից աջ, ապա գումարման և հանման գործողությունները՝ ձախից աջ: 
  1. 10−25:15+31=10−11+21=9+1=10
  2. 10−35:15+41⋅23=10−11+23=9+3=12
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013