![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Թիվը տրված մասի միջոցով գտնելու համար պետք է մասի արժեքը բազմապատկել մասերի թվով:
Խնդիր 1. Արմինեն \(200\)դրամով գնեց գրիչ և \(50\) դրամով՝ մատիտ:
![դռ.png](https://resources.cdn.imdproc.am/a7f80b0a-ffc5-49c7-9e4d-064de6d07f20/%D5%A4%D5%BC.png)
![դրր.png](https://resources.cdn.imdproc.am/d4977585-8ad0-4e14-ac5e-c202314cd9a4/%D5%A4%D6%80%D6%80.png)
Որքա՞ն փող ուներ Արմինեն, եթե նա գրիչի և մատիտի վրա ծախսեց ունեցած փողի -րդ մասը:
Լուծում:
1. Գտնենք գրիչի և մատիտի վրա ծախսած ընդհանուր գումարը:
Ստանում ենք՝ \(200 + 50 = 250\) դրամ:
2. \(250\) դրամը Արմինեի ունեցած փողի -րդ մասն է:
Կիրառենք կանոնը:
Հետևաբար, ամբոջ գումարը կլինի՝ \(250 · 5 = 1250\) դրամ:
Պատասխան՝ Արմինեն ուներ \(1250\) դրամ:
Խնդիր 2. Դասարանում կա \(6\) աղջիկ:
![content_school-uruche.jpg](https://resources.cdn.imdproc.am/c5cc2140-fd8d-4439-9d78-5183a58e0445/content_school-uruche-w500.jpg)
Քանի՞ տղա կա դասարանում, եթե աղջիկները կազմում են դասարանի աշակերտների -րդ մասը:
Լուծում:
1. Քանի որ \(6\) աղջիկը կազմում են դասարանի աշակերտների -րդ մասը, ապա դասարանում կա \(6 · 4 = 24\) աշակերտ:
2. Մնում է աշակերտների ընդհանուր թվից հանել աղջիկների թիվը՝ \(24 - 6 = 18\)
Պատասխան՝ դասարանում կա \(18\) տղա:
Աղբյուրները
Ս. Մկրտչյան, Ս. Իսկանդարյան, Ա. Աբրահամյան, Ռ. Սարգսյան, Մաթեմատիկա 4-րդ դասարան, Զանգակ, 2013