ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Բեկյալ
Հաջորդաբար իրար միացված հատվածները կազմում են մի պատկեր, որը կոչվում է բեկյալ:
Եթե բեկյալի առաջին և վերջին կետերը համընկնում են, ապա բեկյալը կոչվում է փակ:
Եթե բեկյալի հատվածները հատվում են, ապա բեկյալը կոչվում է ինքնահատվող:

Օրինակ
Գծագրի նկարագիրը:
- \(ABCDE\) բեկյալը բաց է, այն ունի \(5\) գագաթ և \(4\) կողմ:
- \(FHG\) փակ բեկյալը ունի \(3\) կողմ:
- \(KLMN\) և \(TPZV\) ինքնահատվող բեկյալներից առաջինը բաց է, երկրորդը՝ փակ:
Բեկյալի հատկությունները
1. Բեկյալը կազմող հատվածների երկարությունների գումարը կոչվում է բեկյալի երկարություն: 2. Բեկյալի երկարությունը մեծ է նրա ծայրակետերը միացնող հատվածի երկարությունից: | ![]() |
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: