![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Բազմանկյուն
Եթե բեկյալը փակ է, այսինքն նրա ծայրակետերը համընկնում են, ապա այն սահմանափակում է մի պատկեր, որը կոչվում է բազմանկյուն:
![բազ.png](https://resources.cdn.imdproc.am/814602bf-daf2-4b79-8e41-6ec4bed4c212/%D5%A2%D5%A1%D5%A6.png)
![քառռ.png](https://resources.cdn.imdproc.am/bfb76136-3905-40eb-ab4d-d39bf0eae9ee/%D6%84%D5%A1%D5%BC%D5%BC.png)
Բազմանկյունը կազմող հատվածները կոչվում են բազմանկյան կողմեր, իսկ նրանց միացնող կետերը՝ բազմանկյան գագաթներ:
Երկու ոչ հարևան գագաթները միացնող հատվածը կոչվում է բազմանկյան անկյունագիծ: Բազմանկյան կողմերի գումարը կոչվում է նրա պարագիծ:
\(A\), \(B\), \(C\), \(D\), \(E\)՝ գագաթներ,
\(AB\), \(BC\), \(CD\), \(DE\), \(AE\)՝ կողմեր,
\(AC\), \(AD\), \(BE\), \(BD\), \(CE\)՝ անկյունագծեր:
\(AB\), \(BC\), \(CD\), \(DE\), \(AE\)՝ կողմեր,
\(AC\), \(AD\), \(BE\), \(BD\), \(CE\)՝ անկյունագծեր:
Սովորաբար բազմանկյուններին անվանումներ են տալիս՝ ըստ անկյունների կամ կողմերի քանակի: Վերևի նկարում առաջին պատկերը հնգանկյուն է, երկրորդը՝ քառանկյուն:
Կան այնպիսի բազմանկյունները, որոնց ձևը նման է մեզ ծանոթ առարկաների: Դրանցից են, օրինակ՝ եռանկյունը և ուղղանկյունը:
![ռ.png](https://resources.cdn.imdproc.am/4fa69acc-1203-4906-9c02-f63602704c97/%D5%BC-w199.png)
![ււււ.png](https://resources.cdn.imdproc.am/51cc7448-0889-477b-b3ac-26fa976e097e/%D6%82%D6%82%D6%82%D6%82.png)
Ուղղանկյունը այնպիսի քառանկյուն է, որի բոլոր անկյունները ուղիղ են:
Եթե ուղղանկյան բոլոր կողմերը հավասար են, ապա այն կոչվում է քառակուսի:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: