Ուղղանկյունանիստ
Psk.jpg
 
Մեր շրջապատում հաճախ ենք հանդիպում տուփի ձև ունեցող առարկաների: Դրանք կարող են պատրաստված լինել տարբեր նյութերից, ունենալ տարբեր գույներ, սակայն տեսքից բոլորը նման են՝ տուփեր, պահարաններ, շենքեր և այլն:
 
Դրանք բոլորը հիշեցնում են ուղղանկյունանիստ (ուղղանկյուն զուգահեռանիստ) կոչվող երկրաչափական մարմինը: Նրա մակերևույթը բաղկացած է \(6\) ուղղանկյուններից, որոնք կոչվում են ուղղանկյունանիստի նիստեր: Նիստերի գագաթները կոչվում են ուղղանկյունանիստի գագաթներ, իսկ կողմերը՝ կողեր:
Երկու նիստեր կոչվում են հանդիպակաց, եթե նրանք չունեն ընդհանուր կող:
Յուրաքանչյուր երկու հանդիպակաց նիստեր հավասար են:
Հանդիպակաց նիստերից երկուսը կոչվում են հիմքեր, իսկ մյուս նիստերը՝ կողմնային նիստեր:
 
Psk_taisnst.png 
 
Ուղղանկյունանիստն ունի \(6\) նիստ (երկու հիմք և չորս կողմնային նիստ), \(12\) կող և \(8\) գագաթ: 
 
Ընդհանուր գագաթ ունեցող կողերը կոչվում են զուգահեռանիստի չափումներ՝ բարձրություն և լայնություներկարություն (ներքևի նկարում նշված են կարմիրով):
  
Psk_taisnst_dim.png
Ուղղանկյունանիստը, որի բոլոր կողերը հավասար են, կոչվում է խորանարդ: 
Խորանարդի նիստերը իրար հավասար \(6\) քառակուսիներ են:
 
Cube.png
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: