ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Հետայբբենական շրջան Հետայբբենական շրջան

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Ո՞ր տառն է կրկնվում 3 տեսակ - վերլուծական հեշտ 2Մ. Սովորողներն ընթերցում են բառերը, գտնում այն տառը, որը կրկնվում է բոլոր բառերում և գրում այն՝ ամրապնդելով տառապատկերներն ամբողջական ընկալելու կարողությունները:
2. Անգետիկի բառերը 3 տեսակ - վերլուծական հեշտ 3Մ. Սովորողները գտնում են բաց թողած տառը, մտքով լրացնում, ապա գրում ամբողջական բառը՝ գործնականում կիրառելով լեզվական գիտելիքները:
3. Ընտրի՛ր բառը, բառակապակցությունը, նախադասությունը 2 տեսակ - մեկնաբանական հեշտ 4Մ. Առաջադրանքը նպաստում է սովորողների՝ լեզվական տարբեր միավորները (բառ, բառակապակցություն, նախադասություն) տարբերակելու և դրանք գրելու կարողությունների ամրապնդմանը:
4. Նախադասության բառերի քանակը 3 տեսակ - վերլուծական միջին 5Մ. Առաջադրանքը նպաստում է նախադասություններ ընթերցելու և գրելու կարողությունների զարգացմանը:
5. Գուշակի՛ր՝ ո՞ր տառն է բաց թողնված 3 տեսակ - վերլուծական միջին 5Մ. Առաջադրանքը կատարելիս սովորողները կկրկնեն իրենց լեզվական գիտելիքները, ինչպես նաև կամրապնդեն նախադասություններ ընթերցելու և գրելու կարողությունները:
6. Տեղադրի՛ր բառերն ու բառակապակցությունները 3 տեսակ - վերլուծական միջին 6Մ. Առաջադրանքը նպաստում է ինչպես սովորողների՝ բառերը և բառակապակցությունները տարբերակելու, այնպես էլ բառերն ու բառակապակցություններն ընթերցելու և գրելու կարողությունների զարգացմանը:
7. Ո՞ր նախադասությունն է գրված 3 տեսակ - վերլուծական բարդ 7Մ. Առաջադրանքը նպաստում է նախադասություններ կազմելու, ընթերցելու և գրելու կարողությունների զարգացմանը:
8. Արտագրի՛ր նախադասությունը 3 տեսակ - վերլուծական բարդ 7Մ. Առաջադրանքը նպաստում է սովորողների՝ նախադասություններն ընթերցելու և գրելու կարողությունները, ինչպես նաև ձայնավոր և բաղաձայն հնչյունների մասին ունեցած գիտելիքների ամրապնդմանը: