Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
| Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
|---|---|---|
| 1. | Մեծատառի գործածությունը | Մեծատառի գործածությունը |
Առաջադրանքներ
| Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
|---|---|---|---|---|---|
| 1. | Որոշի՛ր՝ ճի՞շտ են գրված նախադասությունները | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 3Մ. | Սովորողները պետք է ընթերցեն նախադասությունները և որոշեն, թե արդյո՞ք հատուկ անունները ճիշտ են գրված: |
| 2. | Գտի'ր ծաղկի անունը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 1Մ. | Սովորողները պետք է նշեն այն անունները, որոնք նաև ծաղկի անուն են: |
| 3. | Ո՞ր բառն է ճիշտ գրված | 2 տեսակ - մեկնաբանական | հեշտ | 2Մ. | Սովորողները կկրկնեն մեծատառի գործածության մասին ունեցած գիտելիքները: |
| 4. | Գտի՛ր տեղանունները | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Առաջադրանքը կատարելով սովորողները կտարբերակեն հատուկ անունները և կարտագրեն պահանջվող հատուկ անունը՝ ամրապնդելով մեծատառի գործածության մասին ունեցած գիտելիքները: |
| 5. | Ո՞ր բառերն են գրվում մեծատառով | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 4Մ. | Սովորողներն առաջադրանքը կատարելիս կամրապնդեն մեծատառի գործածության մասին ունեցած գիտելիքները: |
| 6. | Որոշի՛ր՝ ո՞ր բառն է գրվում մեծատառով | 2 տեսակ - մեկնաբանական | միջին | 4Մ. | Սովորողները տրված բառերից կընտրեն և կնշեն այն բառերը, որոնք պետք է գրել մեծատառով: |
| 7. | Գրի՛ր մեծատառով գրվող բառերը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Սովորողները կընտրեն և ճիշտ կարտագրեն այն բառը, որը գրվում է մեծատառով: |
| 8. | Ընտրի՛ր ծաղկի անունները | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 8Մ. | Առաջադրանքը կատարելու համար սովորողները կընտրեն և համապատասխան սյունակներում կգրեն աղջկա և ծաղկի անունները: |
| 9. | Տեղադրի՛ր աղյուսակում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 6Մ. | Առաջադրանքը կատարելու համար սովորողները պետք է ընտրեն և համապատասխան սյունակներում գրեն մեծատառով և փոքրատառով գրվող բառերը: |