ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Ժ-շ բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը
 
Ժ և շ բաղաձայններն ինչպես արտասանվում, այնպես էլ գրվում են: Օրինակ՝ անուշ, բշտիկ, դաշտ, հաշտվել, շուշան, շապիկ, այժմ, խոժոռ, հրաժեշտ և այլն: 
 
Մի քանի բառերում ժ և շ բաղաձայնները  հաճախ շփոթում և սխալ են գրում:
 
Ուշադրություն
Ժ-ով են գրվում հետևյալ բառերը՝  գժտվել, գժտություն,  գույժ, գուժկան, դժխեմ, երաժշտություն, խոժոռ, հուժկու, նժար և այլն:
Ուշադրություն
Շ-ով են գրվում հետևյալ բառերը՝ գուշակ, դշխո, խոշոր,  խորշակ, կշտամբել, հրուշակագործ, ճշգրիտ, նշխար, նշտար, շուշան, պատշգամբ  և այլն: