Առաջադրանքի/խնդրի պայմանը

5Մ.
Պինդ ագրեգատային վիճակում գտնվող նյութերի առաջարկվող շարքից՝ կալիումի բրոմիդ, գրաֆիտ, ամոնիումի քլորիդ, նատրիումի ֆտորիդ, սիլիցիումի \((IV)\)օքսիդ առանձնացրել են իոնային բյուրեղավանդակով նյութերը և դրանց հավասարամոլային խառնուրդը մշակել նատրիումի հիդրօքսիդ պարունակող լուծույթի ավելցուկով, ինչի արդյունքում անջատվել է 2.688 լիտր (ն.պ.) գազ:
 
Հաշվի՛ր.
 
1. Որքա՞ն է իոնային բյուրեղավանդակ ունեցող նյութերի մոլային զանգվածների գումարը:
 
2. Ի՞նչ զանգվածով (գ) նստվածք կանջատվի նույն խառնուրդի մեկ այլ նմուշի վրա արծաթի նիտրատի լուծույթի ավելցուկ ավելացնելիս (պատասխանը գրիր հազարերորդական թվի ճշտությամբ):
 
3. Որքա՞ն է էլեկտրոնների քանակը (մոլ) վերջնական լուծույթում առկա փոքր մոլային զանգվածով անիոնում:
 
Պատասխան 1.
 
Պատասխան 2.
 
Պատասխան 3.