Առաջադրանքի/խնդրի պայմանը

6Մ.
Իոնային բյուրեղավանդակ ունեցող ներկայացված նյութերից՝ KNO3,FeCl2,NaNO2,Fe(NO3),NH4Cl3 մեկի բյուրեղավանդակի հանգույցներում միայն պարզ, միատոմանի իոններ են գտնվում:
 
Նշված միացության 195.58 գրամ զանգվածով նմուշը լուծել են ջրում և լուծույթ մղել այնքան գազային քլոր, որ ստացվել է երկու իոնային միացությունների հավասար քանակներ պարունակող նոր լուծույթ:
 
Հաշվի՛ր.  
 
1. Որքա՞ն է լուծույթ մղված քլորի ծավալը (լ,ն.պ.):
 
2. Որքա՞ն է նոր լուծույթում առկա իոններից առավել քիչ թվով էլեկտրոն պարունակող կատիոնի էլեկտրոնային թաղանթի \(3d\) ենթամակարդակում գտնվող էլեկտրոնների գումարային քանակը (մոլ):
 
Պատասխան 1.
 
Պատասխան 2.