Առաջադրանքի/խնդրի պայմանը

4Մ.
Բարիումի բրոմիդի և կարբոնատի փոշիների հավասար քանակներ պարունակող խառնուրդի նմուշի վրա բավարար քանակով աղաթթու ավելացնելիս անջատվեց 2.912 լիտր (ն.պ.) գազ և ստացվեց իոնային միացություններ պարունակող լուծույթ:
 
Որոշի՛ր.
 
1. Որքա՞ն է մեծ մոլային զանգված ունեցող իոնի քանակը (մոլ) ստացված լուծույթում:
 
2. Որքա՞ն է փոքր մոլային զանգված ունեցող իոնի զանգվածը (գ) լուծույթում:
 
Պատասխան 1.
 
Պատասխան 2.