![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ածխաթթու և կարբոնատներ
![Угольная-кислота-Свойства-получение-применение-и-цена-угольной-кислоты-1.jpg](https://resources.cdn.imdproc.am/ce5495d2-3d99-48d6-b10d-77596b88ec87/%D0%A3%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8C%D0%BD%D0%B0%D1%8F-%D0%BA%D0%B8%D1%81%D0%BB%D0%BE%D1%82%D0%B0-%D0%A1%D0%B2%D0%BE%D0%B9%D1%81%D1%82%D0%B2%D0%B0-%D0%BF%D0%BE%D0%BB%D1%83%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5-%D0%BF%D1%80%D0%B8%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5-%D0%B8-%D1%86%D0%B5%D0%BD%D0%B0-%D1%83%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8C%D0%BD%D0%BE%D0%B9-%D0%BA%D0%B8%D1%81%D0%BB%D0%BE%D1%82%D1%8B-1-w400.jpg)
Ածխածնի \((IV)\) օքսիդը ջրում լուծվում է \(20° C\)-ում, մեկ ծավալ ջրում լուծվում է \(0,88\) ծավալ գազ: Լուծված գազի մի մասը փոխազդում է ջրի հետ առաջացնելով թթու՝ ածխաթթու (լակմուսը ներկվում է կարմիր):
![image003.gif](https://resources.cdn.imdproc.am/163ea083-410b-4d11-a92c-97807e3ec92d/image003.gif)
Ածխաթթուն երկհիմն, շատ թույլ և նույնիսկ ջրային լուծույթում անկայուն թթու է: Այն դիսոցվում է իոնների՝ աննշան չափով, այդ իսկ պատճառով ջրային լուծույթները փոքրինչ թթվահամ են (այդ համը զգացվում է գազավորված ջուր խմելիս):
![img5.png](https://resources.cdn.imdproc.am/72172ccf-91c0-4019-9152-c1874da1c6e6/img5-w500.png)
Որպես երկհիմն թթու` ածխաթթուն երկու տեսակի աղեր է առաջացնում, չեզոք՝ կարբոնատներ, և թթու՝ հիդրոկարբոնատներ:
![slide_19.png](https://resources.cdn.imdproc.am/c13261a9-dbee-46c0-a61e-8c149fb71efa/slide_19-w500.png)
Ջրում լուծելի են ալկալիական մետաղների ու ամոնիումի կարբոնատները, իսկ մյուս մետաղների կարբոնատները ջրում համարյա չեն լուծվում:
Անլուծելի կարբոնատները տաքացնելիս քայքայվում են:
Օրինակ
Հիդրոկարբոնատների մեծ մասը ջրում լուծվող է: Դրանք ստացվում են կարբոնատների լուծույթներն ածխաթթու գազի հետ փոխազդելիս:
Օրինակ
Հիդրոկարբոնատները ենթարկվում են ջերմային քայքայման: Կախված ջերմաստիճանից և հիդրոկարբոնատ առաջացրած մետաղի բնույթից, առաջանում է կարբոնատ կամ մետաղի օքսիդ, ածխածնի \((IV)\) օքսիդ և ջուր:
Օրինակ
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015