![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Տափակ որդերի տիպի բնութագիրը
Տափակ որդերը հանդիսանում են իսկական բազմաբջիջ օրգանիզմներ:
Տափակ որդերը հանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում:
Տափակ որդերին բնորոշ են ոչ միայն իսկական կենդանական հյուսվածքներ, այլ նաև իսկական օրգաններ: Տափակ որդերից սկսած կենդանիների թագավորությունում կյանքի կազմավորումը կարելի է արդեն դիտարկել նաև օրգան - համակարգերի մակարդակով: Նույն գործառույթը կատարող օրգանները սկսում են միավորվել ընդհանուր օրգան - համակարգերում:
![96.jpg](https://resources.cdn.imdproc.am/4b5f4b93-a9af-4627-a0d3-80448d87d921/96-w416.jpg)
![10-parazitiskas-1.jpg](https://resources.cdn.imdproc.am/1a642b27-ec69-42a9-b8f1-a07ceee812f3/10-parazitiskas-1-w350.jpg)
Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են այն բանի համար, որ նրանց մարմինը տափակ է մեջքափորային ուղղությամբ և հաճախ ունենում է թիթեղիկի կամ ժապավենի տեսք:
![3b8511440e2c5d6f1030c0e6e004e51b (1).jpg](https://resources.cdn.imdproc.am/ccd4b784-791c-437c-8d74-e70b13cbdbd7/3b8511440e2c5d6f1030c0e6e004e51b%20%281%29-w658.jpg)
Ի տարբերություն աղեխորշավորների` նրանց մարմինը կազմված է \(3\) շերտից՝ էկտոդերմից, էնտոդերմից, իսկ մեզոգլեայի փոխարեն արտաքին և ներքին շերտերի միջև գտնվում է միջին շերտը՝ մեզոդերմը: Եթե էկտոդերմից զարգանում են հիմնականում մարմնի ծածկութային օրգանները, իսկ էնտոդերմից ներքին՝ մարսողական խողովակը, ապա մեզոդերմը ունի այլ նշանակություն:
Մեզոդերմից հիմնականում զարգանում են կենդանիների մնացյալ օրգանները և օրգան - համակարգերը, որոնք զբաղեցնում են օրգանիզմի ներքին տարածությունը:
Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ.
Մեզոդերմի դրսևորումը տափակ որդերի մոտ նրանց բարձրացրել է զարգացվածության ավելի բարձր մակարդակի, քան աղեխորշավորները:
![skhema_dvustoronnej_simmetrii_tela_ploskikh_cherve.gif](https://resources.cdn.imdproc.am/f55b62c3-8023-4835-946c-e8b8f7565b3e/skhema_dvustoronnej_simmetrii_tela_ploskikh_cherve.gif)
Մարմնի երկկողմ համաչափության առաջացումը կապված է ակտիվ տեղաշարժի հետ:
Տափակ որդերին բնորոշ են հետևյալ օրգան - համակարգերը՝
- մարսողական,
- արտազատական,
- նյարդային,
- սեռական:
![777.png](https://resources.cdn.imdproc.am/0e02f5b5-a46a-44c6-b791-c91d907d0954/777-w795.png)
Տափակ որդերը հերմաֆրոդիտ օրգանիզմներ են, այսինքն՝ նույն առանձնյակն ունի և՛ արական, և՛ իգական սեռական օրգաններ:
Տափակ որդերի տիպին է պատկանում \(15.000\)-ից ավելի տեսակ, որոնք միավորված են երեք դասերում՝
1. Թարթիչավոր որդերի դաս
Ներկայացուցիչներ՝
![103.jpg](https://resources.cdn.imdproc.am/76619f5f-2af3-46c7-9795-20c784bc7361/103-w1366.jpg)
2. Ծծող որդերի դաս. ներկայացուցիչ՝ լյարդի ծծան, սիբիրյան երկծծան,
3. Ժապավենաձև որդերի դաս. ներկայացուցիչ՝ եզան երիզորդ, խոզի երիզորդ, լայն երիզորդ, էխինոկոկ:
Տափակ որդերի դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.
![1 (7).png](https://resources.cdn.imdproc.am/cc00ca14-819f-48c5-81af-7f4da2ab30aa/1%20%287%29-w896.png)
Տափակ որդերի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները կդիտարկենք թարթիչավոր որդերի դասի օրինակով:
Թարթիչավոր որդերի դաս
Թարթիչավոր որդերը հիմնականում ազատ ապրող օրգանիզմներ են, որոնք սնվում են պարզագույն նախակենդանիներով, մոծակների թրթուրներով և այլնով: Նրանց մարմինը պատված է թարթիչներով, որտեղից էլ ստացել են իրենց անվանումը:
![0_80ae5_ecd08a43_L.jpg](https://resources.cdn.imdproc.am/be378d7f-374a-4a89-9ffc-a31743c8c528/0_80ae5_ecd08a43_L-w390.jpg)
Թարթիչավոր որդերը միակն են տափակ որդերի կազմում, որոնք ունեն բնորոշ մարսողական համակարգ: Թարթիչավոր որդերն օժտված են նաև մարմնի վնասված մասերը վերականգնելու՝ ռեգեներացիայի ակտիվ ընդունակությամբ:
Օրինակ՝ նրանց մարմնի \(1/100\ \)-ական մասից կարող է վերականգնվել և ձևավորվել ամբողջական օրգանիզմ:
Թարթիչավոր որդերից ամենատարածվածը կաթնային կամ սպիտակ պլանարիան է:
![genetiki-zastavili-chervey.jpg](https://resources.cdn.imdproc.am/e0d07925-8b6f-4dfe-8218-bc4b07efaffc/genetiki-zastavili-chervey.jpg)
Սպիտակ պլանարիայի կառուցվածքի հիման վրա էլ կծանոթանանք տափակ որդերի կազմավորվածության առանձնահատկություններին:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 112-114
http://www.zoofirma.ru/images/knigi/0999/96.jpg
https://www.gelgez.net/wp-content/uploads/2016/11/hayvanlardan-insanlara-gecen-hastaliklar-nelerdir-belirtileri-ve-tedavisi-tenyazis-gelgez.jpg
https://pp.userapi.com/c846019/v846019584/23cb5/Ox-xUuc7OfE.jpg
http://bioclass.ucoz.ua/bio/bio8/chervi/skhema_dvustoronnej_simmetrii_tela_ploskikh_cherve.gif
https://www.memotest.ru/ImageUpload/6e513b12-9951-4552-ac98-d53879bf952e/krasavchik.jpg
http://aquashrimps.ru/images/genetiki-zastavili-chervey.jpg