Մեթոդական հանձնարարականներ

Ուսումնական ձեռնարկներ

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Գազի խտություն Իմանալ, թե ի՞նչ է նյութի խտությունը, ի՞նչ միավորներով է այն արտահայտվում: Հիմնավորել գազային նյութերի համար կիրառվող խտության միավորի նպատակահարմարությունը և զանազան հաշվարկներ կատարելու հմտություն ձեռք բերել. մասնավորապես՝ կարողանալ հաշվել գազի մոլային զանգվածն ըստ գազի խտության
2. Գազի հարաբերական խտությունը Իմանալ, թե ի՞նչ է մի գազի հարաբերական խտությունն ըստ երկրորդ գազի, պատկերացնել գազի հարաբերական խտության կապը համեմատվող գազերի մոլային զանգվածների և խտությունների հետ: Ձեռք բերել զանազան հաշվարկներ կատարելու հմտություն և կարևորել դրանց գործնական կիրառելիության հնարավորությունները
3. Գազային խառնուրդի միջին մոլային զանգվածը Իմանալ,թե ի՞նչ է մի քանի գազերից ստացված գազային խառնուրդի միջին մոլային զանգվածը, ինչպե՞ս է այն կապված յուրաքանչյուր բաղադրամասի մոլային զանգվածի և նրա չափաբաժնի հետ, հմտանալ հաշվարկներ կատարելու մեջ և կարողանալնախանշմարել դրանց գործնական կիրառելիության հնարավոր ոլորտները

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Գազի խտության հաշվումն ըստ նրա մոլային զանգվածի 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Ստուգել սովորողների գիտելիքները Ավոգադրոյի օրենքի վերաբերյալ:Կարողանալ հաշվել գազի խտությունը (գ/լ) նորմալ պայմաններում՝ ըստ նրա մոլային զանգվածի
2. Գազի մոլային զանգվածի որոշումն ըստ նրա խտության 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Ստուգել սովորողների գիտելիքները Ավոգադրոյի օրենքի վերաբերյալ:Կարողանալ հաշվել գազի մոլային զանգվածն ըստ նրա խտության
3. Առաջին գազի հարաբերական խտությունն ըստ երկրորդ գազի 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Կարողանալ հաշվել տրված գազի հարաբերական խտությունը ջրածնի նկատմամբ՝ ըստ գազի անվանման
4. Տարբեր գազերի զանգվածների համեմատումը 2 տեսակ - մեկնաբանական միջին 2Մ. Կարողանալ համեմատել նույն ծավալով տարբեր գազերի զանգվածները, այսինքն՝ հաշվել գազի հարաբերական խտությունն ըստ այլ գազի
5. Հավասար մասնաբաժիններով տարբեր գազերի խառնուրդի մոլային զանգվածի հաշվումը 2 տեսակ - մեկնաբանական միջին 1Մ. Կարողանալ հաշվել հավասար մասնաբաժիններով երկու գազերի խառնուրդի միջին մոլային զանգվածը
6. Որոշակի մոլային հարաբերությամբ վերցրած գազերի խառնուրդի միջին մոլային զանգվածի հաշվարկը 2 տեսակ - մեկնաբանական միջին 2Մ. Կարողանալ հաշվել որոշակի մոլային հարաբերությամբ տարբեր գազերից ստացված խառնուրդի միջին մոլային զանգվածը
7. Գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի գնահատումը 2 տեսակ - մեկնաբանական միջին 1Մ. Կարողանալ գնահատել գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի թվային արժեքը՝ միջին թվաբանականի դատողության հիման վրա
8. Գազի քիմիական բանաձևի ընտրություն՝ ըստ նրա խտության 3 տեսակ - վերլուծական բարդ 3Մ. Կարողանալ հաշվել գազերի մոլային զանգվածները և ընտրել համապատասխան քիմիական բանաձևն՝ ըստ խտության արժեքի
9. Գազի քիմիական բանաձևի ընտրություն՝ ըստ առաջադրանքում առկա նկարի 3 տեսակ - վերլուծական բարդ 3Մ. Կարողանալ ըստ նկարի ընտրել ծածկագրված գազի քիմիական բանաձևը, հաշվել նրա մոլային զանգվածը և խտությունն ըստ օդի
10. Հավասար մոլային զանգվածով գազերի զույգի ընտրություն 3 տեսակ - վերլուծական բարդ 3Մ. Կարողանալ գազային նյութերի տրված բանաձևերից ընտրել հավասար մոլային զանգված ունեցող գազերի զույգը, հաշվել որոշակի քանակով գազի ծավալը

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք գազի խտության, գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի վերաբերյալ 00:07:00 հեշտ 3Մ. Ստուգել սովորողների գիտելիքները գազի հարաբերական խտության, գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի վերաբերյալ Սովորողը պետք է կարողանա. * կիրառլ գիտելիքները Ավոգադրոյի օրենքի վերաբերյալ, հաշվել գազի խտությունը (գ/լ) նորմալ պայմաններում՝ ըստ նրա մոլային զանգվածի * հաշվել տրված գազի հարաբերական խտությունը ամենաթեթև գազի՝ ջրածնի նկատմամբ՝ ըստ գազի անվանման * հաշվել գազային խառնուրդի միջին մոլային զանգվածը, մասնավորապես՝ հավասար մասնաբաժիններով երկու գազերի խառնուրդի միջին մոլային զանգվածը

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք գազի խտության, գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի վերաբերյալ 00:15:00 միջին 4Մ. Ստուգել սովորողների գիտելիքները գազի խտության, հարաբերական խտության, գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի վերաբերյալ. Սովորողը պետք է կարողանա. * կիրառել գիտելիքները Ավոգադրոյի օրենքից բխող հետևությունների վերաբերյալ, հաշվել գազի մոլային զանգվածն ըստ նրա խտության * համեմատել նույն ծավալով տարբեր գազերի զանգվածները, այսինքն՝ հաշվել գազի հարաբերական խտությունն ըստ այլ գազի * հաշվել որոշակի մոլային հարաբերությամբ տարբեր գազերից ստացված խառնուրդի միջին մոլային զանգվածը
2. Ստուգողական աշխատանք գազերի վերաբերյալ 00:25:00 բարդ 6Մ. Ստուգել սովորողների գիտելիքները Ավոգադրոյի օրենքից բխող հետևությունների՝ գազի խտության, հարաբերական խտության, միջին մոլային զանգվածի վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա * գնահատել գազային խառնուրդի միջին մոլային զանգվածի թվային արժեքը՝ միջին թվաբանականի դատողության հիման վրա * պատկերացնել գազի խտության և մոլային զանգվածի ուղիղ համեմատականությունը. մասնավորապես՝ գազային նյութերի տրված բանաձևերից ընտրել հավասար մոլային զանգված ունեցող գազերի զույգը, հաշվել որոշակի քանակով գազի ծավալը * հաշվել որոշակի քանակներով վերցրած գազերի խառնուրդի ծավալը և միջին մոլային զանգվածը

Ակտիվացրու «Իմ+» բաժանորդագրությունը և ստացիր

  • այս բաժնի մուտքի ամբողջական իրավունք
  • «ԻմԴպրոց» կայքում բոլոր առաջադրանքների, թեստերի լուծման քայլերի և ճիշտ պատասխանների հնարավորություն


Ակտիվացնել «Իմ+»-ը