![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Ֆոսֆորի օքսիդ: Ֆոսֆորական թթու
![slide_2.jpg](https://resources.cdn.imdproc.am/0efd5cab-fa02-4209-8437-c3602d4dfeee/slide_2-w400.jpg)
![0007-007-N3ro4.png](https://resources.cdn.imdproc.am/08a54649-ffa6-45b2-82c0-629eaf567caf/0007-007-N3ro4-w367.png)
Ֆոսֆորի\((V)\) օքսիդը ֆոսֆորի առավել կայուն օքսիդն է սովորական պայմաններում։ Այն սպիտակ, ձյունանման պինդ նյութ է, որի մոլեկուլն ունի բաղադրությունը (-ը նրա պարզագույն բանաձևն է):
Ֆոսֆորի \((V)\) օքսիդն օժտված է թթվային օքսիդներին բնորոշ հատկություններով: Ոստի այն կարող է փոխազդել հիմնային օքսիդների և հիմքերի հետ:
Օրինակ՝
Ֆոսֆորի\((V)\) օքսիդի և ջրի փոխազդեցությունից առաջանում են ֆոսֆորական թթուներ: Գոյություն ունեն ֆոսֆորի \((V)\) օքսիդին համապատասխանող մի քանի թթու, որոնք միմյանցից տարբերվում են օքսիդի մոլեկուլին միացած ջրի մոլեկուլների քանակով: Եթե ֆոսֆորական անհիդրիդը լուծե՛ք սառը ջրում, ապա կստացվի մետաֆոսֆորական թթու՝ , որը թունավոր նյութ է.
![116625.jpg](https://resources.cdn.imdproc.am/7214f8ca-1a3d-4930-938c-1d93408e94b7/116625-w262.jpg)
Տաք ջրում ֆոսֆորի\((V)\) օքսիդը լուծելիս ստացվում է օրթոֆոսֆորական թթու կամ պարզապես ֆոսֆորական թթու՝
![shutterstock_392076103.jpg](https://resources.cdn.imdproc.am/57d45d05-9ff3-4718-8952-5abdbed8db0b/shutterstock_392076103-w300.jpg)
Ֆոսֆորական թթվի մոլեկուլի մոդելը
Ֆոսֆորական թթուն եռահիմն թթու է, ջրային լուծույթում ենթարկվում է աստիճանական դիսոցման.
![image022.jpg](https://resources.cdn.imdproc.am/9ca4e0f5-1429-4f37-9c79-3621ec24ccaa/image022.jpg)
Աստիճանական դիսոցման հետևանքով ֆոսֆորական թթուն երեք տեսակի աղ է առաջացնում, չեզոք աղեր՝ ֆոսֆատներ (օրինակ՝ ), թթու աղեր՝ երկհիդրոֆոսֆատներ (օրինակ՝ ) և հիդրոֆոսֆատներ (օրինակ՝ )
Ֆոսֆորական թթուն փոխազդելով մետաղների, մետաղների օքսիդների, հիմքերի և աղերի հետ առաջացնում է այդ թթվին համապատասխանող աղեր՝ ֆոսֆատներ:
Օրինակ՝
Ֆոսֆորական թթվի աղերը լայնորեն օգտագործվում եմ որպես պարարտանյութեր:
![slozhnie_udobreniya_1.jpg](https://resources.cdn.imdproc.am/be9a5adb-845c-4d56-b6d1-fa081c5ebe0b/slozhnie_udobreniya_1-w361.jpg)
1. Հասարակ սուպերֆոսֆատը ստանում են ըստ հետևյալ ռեակցիայի`
2. Կրկնակի սուպերֆոսֆատը ստանում են ըստ հետևյալ ռեակցիայի`
3. Պրեցիպիտատը ստանում են ըստ հետևյալ ռեակցիաների`
Աղբյուրները
Լ.Ա.Սահակյան և ուրիշներ, քիմիա 9, Երևան 2015