![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Տվյալ թեմայի նախորդ տեսական նյութում մենք դիտարկեցինք ԻմԴպրոց կայքում աշակերտների գրանցման առաջին եղանակը․ http://www.imdproc.am/ կայքում յուրաքանչյուր աշակերտ ինքնուրույն է գրանցվում:
Տվյալ տեսական նյութում կդիտարկենք ԻմԴպրոց կայքում աշակերտների գրանցման երկրորդ եղանակը․ յուրաքանչյուր աշակերտ http://www.imdproc.am/ կայքում գրանցվում է ինքնուրույն՝ սոցիալական ցանցերի միջոցով։
Եթե Ձեր աշակերտներն օգտվում են սոցիալական ցանցերից՝ \(mail.ru, Facebook, Яндекс, Twitter, Instagram\) և այլն, ապա նրանք կարող են պարզեցնել ԻմԴպրոց կայքում իրենց գրանցման և հետագայում մուտք գործելու գործընթացը։
Ինչպե՞ս օգնել աշակերտին գրանցվել
1. Աշակերտներին հրավիրեք ԻմԴպրոց կրթական կայք։ Ուղարկեք http://www.imdproc.am/ հղումը (էլեկտրոնային հասցեով)։
2. Աշակերտներին պատմեք սոցիալական կայքերի միջոցով ԻմԴպրոց կայքում գրանցման հնարավորությունների մասին․
Քայլ 1
Մուտք գործելու ժամանակ գրանցման էջում «Մուտք գործել» բաժնից ընտրել այն սոցիալական ցանցը, որը հետագայում կկապվի աշակերտի ԻմԴպրոց կայքի անձնական էջի հետ։
![Снимок7.JPG](https://resources.cdn.imdproc.am/ce3abef0-0507-450e-9ce1-a60134ad2f1d/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA7-w658.jpg)
Վերևի նկարում ներկայացված են որոշ սոցիալական կայքերը։ Այն սոցիալական ցանցերի ամբողջական ցուցակը, որոնք հնարավոր է կապել «ԻմԴպրոց» կայքի Ձեր անձնական էջի հետ տեսնելու համար հարկավոր է սեղմել սլաքի վրա
![стрелка.png](https://resources.cdn.imdproc.am/4676ed53-1bed-4e68-94d1-d9a5d38aef5d/%D1%81%D1%82%D1%80%D0%B5%D0%BB%D0%BA%D0%B0.png)
Քայլ 2
Անհրաժեշտ սոցիալական ցանցն ընտրելուց և վերջինիս վրա սեղմելուց հետո աշակերտը կտեսնի պատուհան՝ այնպիսի դաշտերով, որոնք նա սովորաբար լրացնում է տվյալ ցանց մուտք գործելու ժամանակ: Եթե աշակերտը տվյալ սոցիալական ցանցում արդեն ունի անձնական էջ, ապա նա հեշտությամբ կճանաչի մուտքի պատուհանը։
Աշակերտները պետք է լրացնեն ընդամենը երկու դաշտ (տարբեր սոցիալական ցանցերում դաշտերի անվանումները կարող են տարբերվել)․
- Սոցիալական ցանցի տեսակից կախված․ «մուտքանուն»/«էլեկտրոնային փոստի հասցե»/«հեռախոս»/«օգտատիրոջ անուն»;
- Գաղտնաբառ՝ տվյալ սոցիալական ցանցի համար;
- Հաջորդիվ անհրաժեշտ է սեղմել կոճակին, որը մոտավորապես կկոչվի այսպես․ «Մուտք»/«Մուտք գործել»/«Մուտք գործել և թույլատրել»/«Գրանցում»։
Որոշ սոցիալական կայքերի միջոցով ԻմԴպրոց կայքում գրանցման պատուհանների բաղադրիչները․
![вк.png](https://resources.cdn.imdproc.am/a0ec3a3c-55c2-44bd-bea3-43cd3ffef4c1/%D0%B2%D0%BA.png)
![ок.png](https://resources.cdn.imdproc.am/2c966b71-23ac-4898-bff5-a5bc7041844a/%D0%BE%D0%BA.png)
![мейлру.png](https://resources.cdn.imdproc.am/2661ece7-654a-4954-8115-bb01a0d6c73f/%D0%BC%D0%B5%D0%B9%D0%BB%D1%80%D1%83.png)
![фб.png](https://resources.cdn.imdproc.am/fc967d5b-c8c4-4b74-a99c-c16ca5e1a341/%D1%84%D0%B1.png)
![яндекс.png](https://resources.cdn.imdproc.am/eb383d40-5e24-4306-86cc-84dbe1c48d3e/%D1%8F%D0%BD%D0%B4%D0%B5%D0%BA%D1%81.png)
Որոշ դեպքերում հարկավոր է ԻմԴպրոց կայքին հասանելիություն տալ սոցիալական ցանցի անձնական էջին։
![вк2.png](https://resources.cdn.imdproc.am/f5f0433b-5392-417d-b545-58cf312a428f/%D0%B2%D0%BA2.png)
Քայլ 3
![Снимок11.JPG](https://resources.cdn.imdproc.am/c0578604-baf1-4d22-8d23-ca951d7f116d/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA11-w658.jpg)
Եթե աշակերտն ընտրել է «ԻմԴպրոց» կայքում սոցիալական ցանցի միջոցով գրանցման տարբերակը, ապա անհրաժեշտ կլինի լրացնել գրանցման համար նախատեսված բոլոր դաշտերը․
- գաղտնաբառը, որը ոչ մեկին չի կարելի հաղորդել՝ անվտանգության նկատառումներով;
- լրացնել գրանցման համար նախատեսված բոլոր դաշտերը;
- նշել «Աշակերտ» դերը;
- նշել սեռը;
- ցուցակից ընտրել ճիշտ դպրոցը։ Դրա համար բավական է սկսել մուտքագրել համարը և բնակավայրը։
Գրանցման ժամանակ անհրաժեշտ է ճիշտ գտնել ուսումնական հաստատությունը։ Աշակերտը կարիք չունի կայքում նոր դպրոց ավելացնելու։
- Ընտրեք երկիրը ①։
- Մուտքագրեք բնակավայրը և համապատասխան դպրոցի համարը, օրինակ՝ «Գյումրի 3» ②։ Որպես կանոն դա բավարար է դպրոցը գտնելու համար։ Որոշ դեպքերում հարկավոր է լրացնել «քոլեջ», «լիցեյ» և այլն։
- Առաջադրված դպրոցների ցանկից ընտրեք Ձեր ուսումնական հաստատությունը։ Մկնիկի ցուցիչը մոտեցրեք դրան և այն կնշվի երկնագույնով ③։
- Մկնիկի ձախ սեղմակով սեղմեք ընտրված ուսումնական հաստատության վրա։ Վերջինս կավելանա Ձեր անձնական էջում ④։
![Снимок1-1.JPG](https://resources.cdn.imdproc.am/7e490676-4e40-4125-92fb-ea58629b3200/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA1-1-w658.jpg)
![Снимок2.JPG](https://resources.cdn.imdproc.am/abe4350f-8f7b-40a1-9706-c7676b1679a5/%D0%A1%D0%BD%D0%B8%D0%BC%D0%BE%D0%BA2-w658.jpg)
- նշել դասարանը և դասարանի տառը;
- ծանոթանալ և համաձայնվել կայքի օգտագործման պայմաններին;
- սեղմել
;
- գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղմանը հետևելով՝ հաստատել գրանցումը։
Ինչո՞ւ է սոցիալական ցանցերի միջոցով կայքում գրանցումը հարմար
- Այս կերպ ԻմԴպրոց կայքում գրանցվելուց և սոցիալական ցանցի միջոցով http://www.imdproc.am/ կայք մեկ անգամ մուտք գործելուց հետո աշակերտը հետագայում կարող է տվյալ սոցիալական ցանցի մուտքանունով և գաղտնաբառով շատ արագ մուտք գործել ԻմԴպրոց։ Ընդ որում մուտքանունն ու գաղտնաբառն այլևս մուտքագրելու կարիք չկա․ հարկավոր է միայն կայքի մուտքի պատուհանում սեղմել տվյալ սոցիալական ցանցի նշանի վրա։
- Կարելի է նաև ԻմԴպրոց մուտք գործել սովորական եղանակով՝ մուտքագրելով էլեկտրոնային փոստի հասցեն և http://www.imdproc.am/ կայքի գաղտնաբառը։
- Եթե աշակերտը մոռանում է ԻմԴպրոց կայքի գաղտնաբառը, ապա փոխկապակցված սոցիալական ցանցի ավելացումից հետո նա կարող է օգտագործել տվյալ սոցիալական ցանցի մուտքանունն ու գաղտնաբառը՝ ԻմԴպրոց մուտք գործելու համար։
Ինչպե՞ս համոզվել, որ Դուք ամեն ինչ ճիշտ եք արել
- Ամենայն հավանականությամբ Ձեր աշակերտները գրանցված են տարբեր սոցիալական ցանցերում։ Դրա համար անհրաժեշտ կլինի յուրաքանչյուրին ցույց տալ, թե ինչպես կարելի է մուտք գործել ԻմԴպրոց՝ իր սոցիալական ցանցի միջոցով։
- Տարբեր սոցիալական ցանցերի միջոցով, ինչպես նաև այլ եղանակներով գրանցվելիս աշակերտը սխալմամբ կարող է ԻմԴպրոց կայքում ստեղծել մի քանի անձնական էջ։ Թե ինչպես արագ վերացնել նմանօրինակ խնդիրները, կարդացեք տվյալ թեմայի հաջորդ տեսական նյութերում։
Ուշադրություն
ԻմԴպրոց համակարգի արդյունավետ օգտագործման նպատակով՝ յուրաքանչյուր աշակերտ պետք է www.imdproc.am կայքում ունենա միայն մեկ անձնական էջ, որտեղ կավելանան իր հավաքած միավորները, ձեռքբերումները, գնահատականները, տնային և ստուգողական աշխատանքները։
Աշակերտներին ցույց տվեք, թե ինչպես կարելի է ԻմԴպրոց կայքում խմբագրել անձնական էջը
Մուտք գործելով իր անձնական էջ՝ յուրաքանչյուր աշակերտ կարող է․
- ընտրել և ներբեռնել նկարը;
- փոփոխել․
- էլեկտրոնային փոստի հասցեն;
- դերը՝ պորտալում;
- անունը, ազգանունը;
- սեռը;
- դասարանը և տառը;
- դպրոցը;
- գաղտնաբառը։
Ուշադրություն
Աշակերտներին բացատրեք, որ եթե իրենք ցանկանում են կայքում փոփոխել իրենց տվյալները, օրինակ՝ անունը, էլեկտրոնային փոստի հասցեն, դասարանը և այլն, ապա կարիք չկա ԻմԴպրոց կայքում ստեղծել նոր անձնական էջ, կարիք չկա կրկին գրանցվել կայքում։ Բավական է խմբագրել արդեն գոյություն ունեցող անձնական էջի տվյալները։
Օգտատիրոջ անձնական էջում ավելանում են իր հավաքած միավորները և ստուգողական աշխատանքների արդյունքները, այդ իսկ պատճառով էլ աշակերտի համար շատ կարևոր է ԻմԴպրոց կայքում ունենալ և օգտագործել միայն մեկ անձնական էջ։
Օգտատիրոջ անձնական էջում ավելանում են իր հավաքած միավորները և ստուգողական աշխատանքների արդյունքները, այդ իսկ պատճառով էլ աշակերտի համար շատ կարևոր է ԻմԴպրոց կայքում ունենալ և օգտագործել միայն մեկ անձնական էջ։
Ի՞նչ անել, եթե աշակերտն ԻմԴպրոց կայքում ունի մի քանի անձնական էջ