Մեթոդական հանձնարարականներ

Ուսումնական ձեռնարկներ

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Վանկ Վանկի ճանաչում: Ձայնավորների վանկարար դերի գիտակցում

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Ընտրի՛ր համապատասխան վանկը 3 տեսակ - վերլուծական հեշտ 1Մ. Մտովի անհրաժեշտ է ընտրել այն վանկը, որը տրված բոլոր վանկերի հետ կարող է բառ կազմել, ապա նշել այն
2. Ճի՞շտ է, որ... 3 տեսակ - վերլուծական հեշտ 2Մ. Սովորողները պետք է որոշեն՝ ճի՞շտ է, որ մի բառի վերջին վանկը մյուս բառի առաջին վանկն է
3. Ո՞ր բառերն են սկսվում 3 տեսակ - վերլուծական հեշտ 2Մ. Նախ անհրաժեշտ է վանկերի բաժանել տրված բառը, ապա որոշել, թե որն է վերջին վանկը: Այնուհետև գտնել և նշել այն բառերը, որոնց առաջին վանկը սկսվում է տրված բառի վերջին վանկով
4. Մերին բառեր է կազմել 3 տեսակ - վերլուծական հեշտ 2Մ. Սովորողները պետք է գտնեն այն բառերը, որոնք կազմվել են տրված բառի առաջին վանկով և նշեն դրանք
5. Գրի՛ր բառը 1 տեսակ - ճանաչողական միջին 3Մ. Տրված բառում ջնջված է վանկերից մեկը: Սովորողները պետք է վերականգնեն բառը և գրեն
6. Գրի՛ր ճիշտ վանկատված բառը 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կոկորդիլոսը վանկատել է բառեր, որոնց մեջ սխալներ կան: Սովորողները պետք է արտագրեն միայն այն բառը, որը ճիշտ է վանկատված
7. Ո՞ր վանկերը կարող են բառ կազմել 1 տեսակ - ճանաչողական միջին 3Մ. Սովորողները պետք է վանկերից ընտրեն միայն այն վանկը, որը տրված վանկի հետ կարող է բառ կազմել: Ապա պետք է գրեն այդ բառը՝ զարգացնելով վանկի մասին ունեցած գիտելիքները
8. Ստացի՛ր բառ 3 տեսակ - վերլուծական միջին 3Մ. Սովորողները բառի առաջին կամ երկրորդ վանկը փոխարինելով տրված վանկով՝ պետք է ստանան բառ և գրեն այդ բառը
9. Վանկատելով՝ գրի՛ր 3 տեսակ - վերլուծական բարդ 4Մ. Սովորողները պետք է անվանեն պատկերը, ապա այդ անունը վանկատելով՝ գրեն: Առաջադրանքը նպաստում է վանկի մասին ունեցած գիտելիքների կիրառման կարողությունների զարգացմանը
10. Վանկերը խառնվել են 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Խառնված վանկերը դասավորելով՝ սովորողները պետք է ստանան բառեր: Հետո այդ բառերը գրեն՝ ըստ դրանց առաջին տառերի այբբենական հաջորդականության
11. Վանկը դի՛ր սկզբում կամ վերջում 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Սովորողները պետք է կռահեն, թե որ բառի սկզբում կամ վերջում է անհրաժեշտ դնել տրված վանկը, որպեսզի նոր բառ ստացվի: Այնուհետև պետք է գրեն այդ բառը
12. Վանկերը միավորելով՝ ստացի՛ր բառեր 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Անհրաժեշտ է վանկատված բառերի վանկերը միավորել և ստանալ բառերը, ապա այդ բառերը հերթականությամբ գրել

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք «Վանկ» թեմայից 00:40:00 միջին 14Մ. Առաջադրանքների միջոցով սովորողները կամրապնդեն վանկերի մասին ունեցած գիտելիքները

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք «Վանկ» թեմայից 01:00:00 միջին 23Մ. Առաջադրանքների միջոցով սովորողները կամրապնդեն իրենց գիտելիքները՝ «Վանկ» թեմայից
2. Ստուգողական աշխատանք «Վանկ» թեմայից 01:00:00 միջին 30Մ. Աշխատանքում ընդգրկված են այն առաջադրանքները, որոնց միջոցով ստուգվում են սովորողների՝ գիտելիքները գործնականում կիրառման կարողությունները