ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Նյութի քանակ: Մոլ: Մոլային զանգված Նյութի քանակ: Մոլ: Մոլային զանգված

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Նյութի քանակի որոշում ըստ նյութի տվյալ քանակում առկա մասնիկների թվի 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Իմանալ Ավոգադրոյի թիվը, նյութի քանակ, կառուցվածքային մասնիկ հասկացությունները, կարողանալ կապ հաստատել նրանց միջև և որոշել նյութի քանակն՝ ըստ տվյալ քանակում առկա մասնիկների թվի
2. Պարզ նյութի ( Xn) մոլային զանգվածի որոշում`ըստ տարրի ատոմի մոլային զանգվածի 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Կարողանալ հաշվել պարզ նյութի մոլային զանգվածը, եթե նրա բանաձևում առկա է ինդեքս
3. Պարզ նյութի մոլային զանգվածի որոշում 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Կարողանալ որոշել պարզ նյութերի մոլային զանգվաները՝ րստ պարբերական համակարգի
4. Հաստատել կամ հերքել նյութի քանակի և մասնիկների թվի միջև կապի վերաբերյալ պնդումը 2 տեսակ - մեկնաբանական միջին 2Մ. Օգտագործելով նյութի քանակի և այդ քանակում առկա մասնիկների թվի որոշման վերաբերյալ գիտելիքները՝ կարողանալ հաստատել կամ հերքել պնդումը
5. Լրացնել բաց թողած բառը՝ ատոմ կամ մոլեկուլ: 2 տեսակ - մեկնաբանական միջին 1Մ. Օգտագործելով նյութի քանակի վերաբերյալ գիտելիքները՝ կարողանալ տրված առտահայտությունում լրացնել բաց թողած բառը նյութի կարւցվածքային մասնիկների վերաբերյալ
6. Երկտարր միացության մոլային զանգվածի հաշվում 2 տեսակ - մեկնաբանական միջին 1Մ. Կարողանալ հաշվել երկտարր միացության մոլային զանգվածը
7. Նյութի զանգվածի որոշում՝ ըստ նյութաքանակի 3 տեսակ - վերլուծական բարդ 3Մ. Կարողանալ հաշվել նյութի զանգվածը, եթե հայտնի է նրա նյութաքանակը
8. Բյուրեղահիդրատի մոլային զանգվածի որոշում 3 տեսակ - վերլուծական բարդ 4Մ. Կարողանալ հաշվել բյուրեղահիդրատի մոլային զանգվածը
9. Երկտարր միացության մոլային զանգվածի և տարրի ատոմի մոլային բաժնի հաշվում 3 տեսակ - վերլուծական բարդ 4Մ. Կարողանալ արտածել երկտարր միացության բանաձևն՝ ըստ տարրերի ատոմների զանգվածների հարաբերության, հաշվել մոլային զանգվածը և տարրերից մեկի ատոմի մոլային բաժինը
10. Ըստ միացության մոլային զանգվածի տարրի հարաբերական ատոմային զանգվածի որոշում 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Կարողանալ որոշել երկտարր միացությունում անհայտ տարրի հարաբերական ատոմային զանգվածը, եթե այտնի է այդ միացության մոլային զանգվածը

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք «Նյութի քանակ: Մոլային զանգված» թեմայի վերաբերյալ 00:05:00 հեշտ 7Մ. Ստուգել սովորողների գիտելիքները նյութի քանակ և մոլային զանգված հասկացությունների վերաբերյալ: Սովորողը պետք է իմանա Ավոգադրոյի թիվը, նյութի քանակ, կառուցվածքային մասնիկ հասկացությունները, կարողանալ կապ հաստատել նրանց միջև և որոշել նյութի քանակն՝ ըստ տվյալ քանակում առկա մասնիկների թվի, որոշել պարզ նյութերի մոլային զանգվաները՝ րստ պարբերական համակարգի

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանքի հանձնարարություն «Նյութի քանակ: Մոլային զանգված» թեմայի վերաբերյալ 00:15:00 միջին 6Մ. Ստուգել սովորողների կարողությունը հաշվելու պարզ նյութի, բյուրեղահիդրատի մոլային զանգվածը, տրված արտահայտությունում լրացնել բաց թողած բառը նյութի կառւցվածքային մասնիկների վերաբերյալ
2. Ստուգողական աշխատանք «Նյութի քանակ: Մոլային զանգված» թեմայի վերաբերյալ 00:25:00 բարդ 8Մ. Ստուգել սովորողների գիտելիքները նյութի քանակի և մոլային զանգվածի վերաբերյալ: Սովորողը պետք է կարողանա հաստատել կամ հերքել պնդումը, հաշվել երկտարր միացության մոլային զանգվածը և որոշել երկտարր միացությունում անհայտ տարրի հարաբերական ատոմային զանգվածը, եթե հայտնի է այդ միացության մոլային զանգվածը