Մեթոդական հանձնարարականներ

Ուսումնական ձեռնարկներ

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Տառի գրուսուցում Տառի գրուսուցում

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Ո՞ր տառով են սկսվում 3 տեսակ - վերլուծական հեշտ 2Մ. Սովորողները նկար-բառը ենթարկում են հնչյունային վերլուծության և նշում այն տառը, որը համապատասխանում է տրված պատկերի անվան առաջին հնչյունին:
2. Գուշակի՛ր տառերը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Առաջադրանքի միջոցով սովորողները զարգացնում են տպագիր տառերը ճանաչելու և տառապատկերներն ամբողջական ընկալելու կարողությունների զարգացմանը:
3. Այբուբենի տառերը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Առաջադրանքը կատարելիս անհրաժեշտ է, որ սովորողները վերհիշեն տառերի այբբենական հաջորդականությունը և նշեն այն տառերը, որոնք պետք է գրվեին դատարկ տեղերում:
4. Տառ-զինվորները 1 տեսակ - ճանաչողական միջին 3Մ. Սովորողները որոշում են, թե ինչ օրինաչափությամբ են շարվել տառ-զինվորները և նշում այն տառ-զինվորը, որն ըստ օրինաչափության պետք է լինի հաջորդը:
5. Ո՞ր նվերն է ճիշտ հանձնված 1 տեսակ - ճանաչողական միջին 3Մ. Սովորողները որոշում են, թե որ տառով են սկսվում տրված պատկերների անվան առաջին տառերը, ապա նշում այն նվերը, որի վրա գրված տառով սկսվում է կողքին ներկայացված պատկերի անվանումը:
6. Ո՞ր տառը «տանը չէ» 1 տեսակ - ճանաչողական միջին 4Մ. Սովորողները վերհիշում են տառերի այբբենական հաջորդականությունը և գրում այն տառը, որը, ըստ այդ հաջորդականության, պետք է լինի դատարկ «բնակարանում»:
7. Ընտրի՛ր համապատասխան տառերը 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Սովորողները որոշում են, թե ինչպես է գրվում տրված պատկերի անվանումը: Ապա նշում են այն տառերը, որոնք կան այդ անվանման մեջ:
8. Նշի՛ր պատկերները 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Սովորողները տրված նկար-բառերը ենթարկում են հնչյունատառային վերլուծության և նշում այն պատկերները, որոնց անվան մեջ կա տրված հնչյուն-տառը:
9. Ո՞ր տառն է թաքնված 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Սովորողները նախ որոշում են, թե որ տառն է «թաքնված» տրված պատկերում, ապա նշում այն նկար-բառը, որը սկսվում է այդ հնչյուն-տառով:

Ակտիվացրու «Իմ+» բաժանորդագրությունը և ստացիր

  • այս բաժնի մուտքի ամբողջական իրավունք
  • «ԻմԴպրոց» կայքում բոլոր առաջադրանքների, թեստերի լուծման քայլերի և ճիշտ պատասխանների հնարավորություն


Ակտիվացնել «Իմ+»-ը