Մեթոդական հանձնարարականներ
Տեսություն
| Թիվ | Անվանումը | Նկարագրություն |
|---|---|---|
| 1. | Առարկա, գործողություն, հատկանիշ | Ծանոթություն բառերի թեմատիկ-իմաստային խմբերին: Ծանոթություն առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառերին և դրանց տրվող հարցերին |
Առաջադրանքներ
| Թիվ | Անվանումը | Տիպը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
|---|---|---|---|---|---|
| 1. | Ի՞նչ բառեր են գրված | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Կատարելով առաջադրանքը՝ սովորողները կկրկնեն առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառերի մասին ունեցած գիտելիքները |
| 2. | Նշի՛ր պահանջվող բառը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Սովորողները կզարգացնեն բառերն՝ ըստ իմաստների տարբերակման կարողությունները: Նրանք պետք է նշեն այն բառը, որն ըստ իմաստի նման չէ մյուս բառերին |
| 3. | Նշի՛ր ճիշտ պատասխանը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Սովորողները տրված երկու դատողություններից պետք է ընտրեն ճշմարիտը և նշեն |
| 4. | Նշի՛ր համապատասխան արտահայտությունը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Սովորողները պետք է նշեն այն արտահայտությունը, որը համապատասխանում է տրված գործողություն ցույց տվող բառի իմաստին |
| 5. | Նշի՛ր համապատասխան բառաշարքը | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Սովորողները պետք է նշեն այն բառաշարքը, որի բոլոր բառերը կա՛մ առարկա են, կա՛մ հատկանիշ, կամ էլ՝ գործողություն |
| 6. | Որ բառի դիմաց է սխալ գրված | 1 տեսակ - ճանաչողական | հեշտ | 2Մ. | Առաջադրանքը նպաստում է սովորողների՝ առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառերի մասին ունեցած գիտելիքները զարգացնելու կարողությունները |
| 7. | Ճի՞շտ է գրել Մարին | 3 տեսակ - վերլուծական | հեշտ | 2Մ. | Առաջադրանքը նպաստում է, որ սովորողները կրկնեն և ամրապնդեն առարկա, գործողություն ցույց տվող բառերի մասին գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունների ամրապնդմանը |
| 8. | Ո՞ր շարքում պետք է տեղադրել | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Սովորողները պետք է որոշեն, թե ըստ իմաստի ինչպիսի բառ է տրված բառը, ապա նշեն այն բառաշարքը, որի բոլոր բառերը նույն իմաստն ունեն |
| 9. | Արտագրի՛ր բառը | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 3Մ. | Սովորողները պետք է բառաշարքից ընտրեն պահանջվող բառը և արտագրեն այն |
| 10. | Ո՞ր միտքն է ճիշտ | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 4Մ. | Սովորողները պետք է ճիշտ դատողության դիմաց գրեն 1, իսկ ոչ ճշմարիտ դատողության դիմաց՝ 0 |
| 11. | Ստացի՛ր հատկանիշ ցույց տվող բառ | 3 տեսակ - վերլուծական | միջին | 3Մ. | Սովորողները պետք է ընտրեն այն գործողություն ցույց տվող բառը, որի վերջում ավելացնելով ի տառը՝ կարելի է ստանալ հատկանիշ ցույց տվող բառ |
| 12. | Ո՞ր բառը պետք է տեղադրել | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 3Մ. | Սովորողները պետք է տարբերակեն առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառերը և որոշեն դրանցից յուրաքանչյուրին տրվող հարցը |
| 13. | Քանի՞ բառ կա | 1 տեսակ - ճանաչողական | միջին | 3Մ. | Սովորողները պետք է հաշվեն առարկա, գործողություն կամ հատկանիշ ցույց տվող բառերը և նշեն դրանց քանակին համապատասխան թվանշանը |
| 14. | Գրի՛ր մեկ բառով | 3 տեսակ - վերլուծական | միջին | 4Մ. | Սովորողները պետք է տրված արտահայտությունը գրեն գործողություն ցույց տվող մեկ բառով |
| 15. | Ավելացրո՛ւ սկզբում կամ վերջում | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Տրված տառերից պետք է ընտրել այն տառը, որն ավելացնելով տվյալ առարկա ցույց տվող բառի սկզբում կամ վերջում՝ կստացվի հատկանիշ ցույց տվող բառ |
| 16. | Գրի՛ր համապատասխան վանդակներում | 1 տեսակ - ճանաչողական | բարդ | 6Մ. | Սովորողները պետք է առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառերը տեղադրեն համապատասխան վանդակներում |
| 17. | Գրի՛ր համապատասխան հարցը | 1 տեսակ - ճանաչողական | բարդ | 5Մ. | Սովորողները պետք է գրեն առարկա կամ գործողություն ցույց տվող բառերին տրվող համապատասխան հարցը |
| 18. | Նախադասությունից դո՛ւրս գրիր | 1 տեսակ - ճանաչողական | բարդ | 5Մ. | Սովորողները պետք է նախադասությունից դուրս գրեն առարկա, գործողություն կամ հատկանիշ ցույց տվող բառը |
| 19. | Լրացո՛ւ աղյուսակը | 1 տեսակ - ճանաչողական | բարդ | 6Մ. | Սովորողները, կատարելով առաջադրանքը, կամրապնդեն առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառերի մասին ունեցած գիտելիքները |
| 20. | Նշի՛ր քանակը | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Սովորողները պետք է հաշվեն, թե տրված տեքստում քանի առարկա, գործողություն կամ հատկանիշ ցույց տվող բառեր կան և նշեն դրանց քանակին համապատասխան թվանշանը |
| 21. | Դարձրո՛ւ գործողություն ցույց տվող բառեր | 3 տեսակ - վերլուծական | բարդ | 5Մ. | Առաջադրանքը կատարելով՝ սովորողները կամրապնդեն հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերի մասին իրենց ունեցած գիտելիքները |
Թեստեր
| Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
|---|---|---|---|---|---|
| 1. | Վարժանք «Առարկա, գործողություն, հատկանիշ» թեմայից | 00:20:00 | միջին | 34Մ. | Առաջադրանքները նպաստում են սովորողների՝ առարկա, գործողություն և հատկանիշ ցույց տվող բառերի վերաբերյալ ունեցած գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունների զարգացմանը |
Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):
| Թիվ | Անվանումը | Խորհուրդ տրվող ժամանակը | Բարդությունը | Միավորներ | Նկարագրություն |
|---|---|---|---|---|---|
| 1. | Տնային աշխատանք «Առարկա, գործողություն, հատկանիշ» թեմայից | 00:30:00 | միջին | 42Մ. | Առաջադրանքները նպաստում են սովորողների՝ առարկա, գործողություն և հատկանիշ ցույց տվող բառերի մասին ունեցած գիտելիքների ամրապնդմանը |
| 2. | Ստուգողական աշխատանք «Առարկա, գործողություն, հատկանիշ» թեմայից | 00:30:00 | միջին | 43Մ. | Աշխատանքի միջոցով ստուգվում են սովորողների՝ առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառերի մասին ունեցած գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները |