ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Վալենտականություն Դիտարկել վալենտականությունը՝ որպես տարրի ատոմի հատկություն, նրա վալենտային հնարավորությունները և կովալենտային կապերի թիվը՝ որպես վալենտականության թվային արժեք
2. Օքսիդացման աստիճան Տարրի օքսիդացման աստիճանը դիտարկել որպես տարրի ատոմի պայմանական լիցք, որը յուրահատուկ ձևով միավորում է իոնի լիցք և վալենտականություն հասկացությունները

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Ճիշտ պնդման ընտրություն վալենտականության և օքսիդացման աստիճանի վերաբերյալ 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Կարողանալ ընտրել ճիշտ պնդումը առաջարկվող երկու պնդումներից՝ տարրի վալենտականության և օքսիդացման աստիճանի վերաբերյալ
2. Տարրի օքսիդացման որոշումը՝ ըստ միացության քիմիական բանաձևի 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Կարողանալ որոշել տարրերի օքսիդացման աստիճանը՝ ըստ երկտարր միացության քիմիական բանաձևի, վերհիշելով տարրի ատոմի էլեկտրաբացասականության ֆիզիկական իմաստը
3. Վալենտականության և օքսիդացման աստիճանի չհամընկնելու օրինակներ 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ ընտրել այն միացության քիմիական բանաձևը, որում ածխածին տարրի վալենտականության և օքսիդացման աստիճանի թվային արժեքները չեն համընկնում, հաշվել նրա մոլային զանգվածը
4. Տարրի վալենտականության որոշում` ըստ քիմիական բանաձևի 1 տեսակ - ճանաչողական հեշտ 3Մ. Կարողանալ որոշել տարրի վալենտականությունն ըստ միացության քիմիական բանաձևի, կազմել մոլեկուլի գրաֆիկական պատկերը, պատկերացնել մոլեկուլի գնդաձողային մոդելը, որոշել առավել էլեկտրաբացասական տարրը և հաշվել նրա քանակը
5. Փոխարկման ընտրություն՝ ըստ օքսիդացման աստիճանի փոփոխման 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Կարողանալ ընտրել փոխարկումը՝ ըստ տարրի օքսիդացման աստիճանի փոփոխման, ամբողջացնել ուվագիրը և հաշվել վերջանյութի քանակը
6. Վեցվալենտ ծծումբ պարունակող նյութի ընտրություն և ատոմի կառուցվածքը 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Կարողանալ ընտրել վեցվալենտ ծծմբի ատոմ պարունակող միացության քիմիական բանաձևը տրվածներից, որոշել դատարկ օրբիտալների թիվը ծծմբի ատոմի վալենտային էլեկտրոնային շերտում
7. Վալենտականության և օքսիդացման աստիճանի չհամընկնելու օրինակի ընտրություն 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Կարողանալ ընտրել այն նյութի բանաձևը, որում տարրերից մեկի վալենտականության և օքսիդացման աստիճանի թվային արժեքները չեն համընկնում, հաշվել այդ տարրի քանակը միացության որոշակի զանգվածով նմուշում
8. Փոխարկումների շղթայից որոշակի հատվածի ընտրություն՝ ըստ օքսիդացման աստիճանի 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Կարողանալ առանձնացնել պահանջվող նյութերի զույգը փոխարկումների տրված շղթայից՝ ըստ տարրերի օքսիդացման աստիճանի, որոշել տարրի օքսիդացման աստիճանը և վերջանյութի զանգվածը
9. Տարրի կարգաթվի որոշում՝ ըստ նրա իոնի էլեկտրոնային բանաձևի 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Կարողանալ որոշել տարրի կարգաթիվն՝ ըստ նրա իոնի էլեկտրոնային բանաձևի, գրել համապատասխան ռեակցիայի հավասարումն ազոտական թթվի խիտ լուծույթի հետ և կատարել հաշվարկներ
10. Վալենտային էլեկտրոնների թվի որոշում՝ ըստ էլեկտրոնային բանաձևի 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Կարողանալ որոշել տարրը, նրա վալենտային էլեկտրոնների թիվը, բարձրագույն օքսիդի բանաձևը, թթվածնի ատոմների քանակը նրանում, օքսիդներից մեկի և կալիումի հիդրօքսիդի փոխազդեցության արդյունքում ստացված աղի քանակը

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք վալենտականության և օքսիդացման աստիճանի վերաբերյալ 00:10:00 հեշտ 7Մ. *Կարողանալ ընտրել ճիշտ պնդումը առաջարկվող երկու պնդումներից՝ տարրի վալենտականության և օքսիդացման աստիճանի վերաբերյալ. *Կարողանալ ընտրել այն միացության քիմիական բանաձևը, որում ածխածին տարրի վալենտականության և օքսիդացման աստիճանի թվային արժեքները չեն համընկնում, հաշվել նրա մոլային զանգվածը. *Կարողանալ ընտրել փոխարկումը՝ ըստ տարրի օքսիդացման աստիճանի փոփոխման, ամբողջացնել ուվագիրը և հաշվել վերջանյութի քանակը

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք վալենտականության և օքսիդացման աստիճանի վերաբերյալ 00:20:00 միջին 13Մ. *Կարողանալ որոշել տարրերի օքսիդացման աստիճանը՝ ըստ երկտարր միացության քիմիական բանաձևի, վերհիշելով տարրի ատոմի էլեկտրաբացասականության ֆիզիկական իմաստը. *Կարողանալ ընտրել վեցվալենտ ծծմբի ատոմ պարունակող միացության քիմիական բանաձևը տրվածներից, որոշել դատարկ օրբիտալների թիվը ծծմբի ատոմի վալենտային էլեկտրոնային շերտում. *Կարողանալ առանձնացնել պահանջվող նյութերի զույգը փոխարկումների տրված շղթայից՝ ըստ տարրերի օքսիդացման աստիճանի, որոշել տարրի օքսիդացման աստիճանը և վերջանյութի զանգվածը
2. Ստուգողական աշխատանք վալենտականության և օքսիդացման աստիճանի վերաբերյալ 00:25:00 բարդ 22Մ. *Կարողանալ ընտրել այն նյութի բանաձևը, որում տարրերից մեկի վալենտականության և օքսիդացման աստիճանի թվային արժեքները չեն համընկնում, հաշվել այդ տարրի քանակը միացության որոշակի զանգվածով նմուշում. *Կարողանալ որոշել տարրի կարգաթիվն՝ ըստ նրա իոնի էլեկտրոնային բանաձևի, գրել համապատասխան ռեակցիայի հավասարումն ազոտական թթվի խիտ լուծույթի հետ և կատարել հաշվարկներ. *Կարողանալ որոշել տարրը, նրա վալենտային էլեկտրոնների թիվը, բարձրագույն օքսիդի բանաձևը, թթվածնի ատոմների քանակը նրանում, օքսիդներից մեկի և կալիումի հիդրօքսիդի փոխազդեցության արդյունքում ստացված աղի քանակը