Մեթոդական հանձնարարականներ

Ուսումնական ձեռնարկներ

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Ածխածնի օքսիդները Իմանալ ածխածնի (II) օքսիդի ստացման եղանակները և հատկությունները
2. Ածխածնի (IV) օքսիդ Իմանալ ածխածնի (IV) օքսիդի վերաբերյալ ստացման եղանակները և հատկությունները
3. Ածխաթթու և կարբոնատներ Իմանալ ածխաթթվի ստացումը և հատկությունները, ձեռք բերել գիտելիքներ ածխաթթվի աղերի վերաբերյալ

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Նյութի ընտրությունը, որի քայքայումից ստացվում է ածխածնի (IV) օքսիդ 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ածխածնի (IV) օքսիդի ստացման եղանակների վերաբերյալ, կարողանալ տրված կարբոնատների բանաձևերից ընտրել խնդրի պայմանին համապատասխանողը
2. Նյութի ընտրությունը, որի հետ կփոխազդի ածխածնի (II) օքսիդը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ածխածնի (II) օքսիդի վերաբերյալ, կարողանալ տրված նյութերից ընտրել նյութը, որը փոխազդում է ածխածնի (II) օքսիդի հետ
3. Ածխածնի (IV) օքսիդի և շիկացած ածխի փոխազդեցությունից առաջացած գազի ծավալի որոշումը 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ածխածնի օքսիդների վերաբերյալ, կարողանալ կազմել ածխածնի (IV) օքսիդի և ածխի փոխազդեցության ռեակցիայի հավասարումը և որոշել անջատված ածխածնի (II) օքսիդի ծավալը
4. Ռեակցիաների հավասարումների կազմում՝ ըստ ուրվագրի 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Ստուգել աշակերտների գիտելիքները ածխածնի օքսիդների վերաբերյալ: Կարողանալ համակարգել գիտելիքները և ըստ տրված ուրվագրի կազմել ռեակցիաների հավասարումները
5. Ավարտել ռեակցիայի հավասարումը 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Ստուգել սովորողների գիտելիքները կարբոնատային աղերի հատկությունների վերաբերյալ: Կարողանալ ավարտել կարբոնատի և թթվի միջև ընթացող ռեակցիայի հավասարումը
6. Կարբոնատի և աղաթթվի փոխազդեցությունից անջատված գազի ծավալի որոշում 2 տեսակ - մեկնաբանական միջին 4Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ածխաթթվի և նրա աղերի վերաբերյալ, կարողանալ կազմել մետաղի կարբոնատի և աղաթթվի փոխազդեցության ռեակցիայի հավասարումը և կատարել անհրաժեշտ հաշվարկներ
7. Ռեակցիաների հավասարումների կազմումը՝ ըստ տրված ուրվագրի 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Ստուգել սովորողների գիտելիքները «Ածխածին» թեմայի վերաբերյալ: Ըստ տրված ուրվագրի՝ կարողանալ կազմել ռեակցիաների հավասարումները և կատարել համապատասխան հաշվարկներ
8. Քայքայված կարբոնատի զանգվածի որոշումը՝ ըստ առաջացած այլ կարբոնատի տրված զանգվածի 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Ստուգել սովորողների գիտելիքները կարբոնատների վերաբերյալ: Կարողանալ կազմել ածխածնի օքսիդի և ալկալու փոխազդեցության հետևանքով առաջացած չեզոք աղի ստացման ռեակցիայի հավասարումը, կատարել համապատասխան հաշվարկներ
9. Նյութերի ընտրությունը, որոնց փոխազդեցությունից անջատված գազը առաջացնում է ալկալու հետ թթու աղ 3 տեսակ - վերլուծական բարդ 7Մ. Ստուգել սովորողների գիտելիքները կարբոնատների և հիդրոկարբոնատների հատկությունների և ստացման վերաբերյալ: Իմանալ կարբոնատների և թթուների փոխազդեցության արգասիքները: Կարողանալ կազմել ռեակցիայի հավասարում, որը ընթանում է ալկալու և ածխածնի (IV) օքսիդի միջև, եթե փոխազդեցության արգասիքը թթու աղ է

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք ածխածնի միացությոունների վերաբերյալ 00:07:00 հեշտ 3Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ածխածնի (IV) օքսիդի ստացման եղանակների վերաբերյալ, կարողանալ տրված կարբոնատների բանաձևերից ընտրել խնդրի պայմանին համապատասխանողը

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք ածխածնի միացությունների վերաբերյալ 00:15:00 միջին 8Մ. Ստուգել սովորողների գիտելիքները ածխածնի (II) օքսիդի վերաբերյալ, կարողանալ տրված նյութերից ընտրել նյութը, որը փոխազդում է ածխածնի (II) օքսիդի հետ, համակարգել գիտելիքները և ըստ տրված ուրվագրի կազմել ռեակցիաների հավասարումները
2. Ստուգողական աշխատանք ածխածնի միացությունների վերաբերյալ 00:25:00 բարդ 15Մ. Ստուգել սովորողների գիտելիքները կարբոնատների և հիդրոկարբոնատների հատկությունների և ստացման վերաբերյալ: Իմանալ կարբոնատների և թթուների փոխազդեցության արգասիքները: Կարողանալ կազմել ռեակցիայի հավասարում, որը ընթանում է ալկալու և ածխածնի (IV) օքսիդի միջև, եթե փոխազդեցության արգասիքը թթու աղ է:

Ակտիվացրու «Իմ+» բաժանորդագրությունը և ստացիր

  • այս բաժնի մուտքի ամբողջական իրավունք
  • «ԻմԴպրոց» կայքում բոլոր առաջադրանքների, թեստերի լուծման քայլերի և ճիշտ պատասխանների հնարավորություն


Ակտիվացնել «Իմ+»-ը