ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Մեթոդական հանձնարարականներ

Տեսություն

Թիվ Անվանումը Նկարագրություն
1. Կովալենտային կապի տեսակները կարողանալ տարբերել կովալենտային բևեռային և ոչ բևեռային կապերը՝ տարրերի էլեկտրաբացասականությունների տարբերության հիման վրա և սիգմա ու պի կապերը՝ ատոմային օրբիտալների փոխծածկի ուղղության հիման վրա.
2. Կովալենտային կապի հատկությունները Տարբերել կովալենտային կապի տեսակները՝ կովալենտային բևեռային և ոչ բևեռային՝ ըստ տարրերի էլեկտրաբացասականությունների տարբերության և սիգմա- ու պի- կապերը՝ ըստ ատոմային օրբիտալների փոխծածկի ուղղության

Առաջադրանքներ

Թիվ Անվանումը Տիպը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Պնդումներ կովալենտային կապի վերաբերյալ 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Կարողանալ հաստատել կամ հերքել կովալենտային կապի տեսակների և հատկությունների վերաբերյալ բերված պնդումները
2. Կովալենտային կապի երկարության գնահատումն՝ ըստ ատոմների շառավիղների 1 տեսակ - ճանաչողական հեշտ 1Մ. Կարողանալ գնահատել կովալենտային կապի երկարությունը՝ ըստ կապն առաջացնող ատոմների շառավիղների տրված մեծությունների
3. Կապին մասնակցող էլեկտրոնների մասնաբաժնի հաշվարկ 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ ընտրել առավել բևեռային կովալենտային կապը, համեմատել կապին մասնակցող տարրերի էլեկտրաբացասականությունները, հաշվել կապին մասնակցող էլեկտրոնների մասնաբաժինը բոլոր վալենտային էլեկտրոնների մեջ
4. Սիգմա- և պի- կապերի թվի որոշումը տրված նյութի մեկ մոլեկուլում 1 տեսակ - ճանաչողական հեշտ 2Մ. Կարողանալ որոշել սիգմա- և պի- կապերի թիվը տրված նյութի մեկ մոլեկուլում, նախապես պատկերելով մոլեկուլի գրաֆիկական բանաձևը
5. Համեմատել սիգմա- և պի- կապերի թվերը տրված մոլեկուլներում 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կարողանալ համեմատել սիգմա- և պի- կապերի թվերը տրված նյութերի մոլեկուլներում և հաշվել որոշակի զանգվածով ընտրված նյութի նմուշում սիգմա- կամ պի- կապերի քանակը
6. Անջատված կամ ծախսված էներգիայի հաշվարկ՝ ըստ կապի էներգիայի 2 տեսակ - մեկնաբանական միջին 3Մ. Կարողանալ հաշվել ատոմներից որոշակի զանգվածով նյութի գոյացման ժամանակ անջատված ջերմության քանակը՝ ըստ քիմիական կապի էներգիայի
7. Քիմիական կապերի էներգիաների միջոցով ռեակցիայի ջերմության որոշում 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Կարողանալ որոշել քիմիական փոխազդեցության ժամանակ անջատված ջերմության քանակը՝ ելնելով ելանյութերի և վերջանյութերի մոլեկուլներում առկա կապերի էներգիաներից
8. s-p փոխծածկմամբ սիգմա- կապի ընտրություն և հաշվարկներ 3 տեսակ - վերլուծական բարդ 5Մ. Կարողանալ ընտրել s-p ատոմային օրբիտալների փոխծածկմամբ առաջացած սիգմա կապ պարունակող միացությունը տրված միացություններից, գրել ռեակցիաների հավասարումներ այլ նյութերի հետ և կատարել հաշվարկներ
9. Դոնոր տարրի էլեկտրոնների մասնաբաժնի որոշումը բոլոր էլեկտրոնների մեջ 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Կարողանալ հաշվել դոնոր տարրի տրամադրած էլեկտրոնների մասնաբաժինը կովալենտային կապերին մասնակցած բոլոր էլեկտրոնների մեջ և կատարել զանազան հաշվարկներ
10. Հավասար թվով սիգմա- և պի- կապերով նյութի ընտրություն 3 տեսակ - վերլուծական բարդ 6Մ. Կարողանալ ընտրել հավասար թվով սիգմա և պի կապեր պարունակող միացությունը, հաշվել նրա մոլեկուլում ընդհանրացված էլեկտրոնային զույգերի թիվը, գրել համապատասխան ռեակցիայի հավասարում և կատարել հաշվարկներ

Թեստեր

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Վարժանք կովալենտային կապի տեսակների և հատկությունների վերաբերյալ 00:10:00 հեշտ 6Մ. *Կարողանալ հաստատել կամ հերքել կովալենտային կապի տեսակների և հատկությունների վերաբերյալ բերված պնդումները. *Կարողանալ ընտրել առավել բևեռային կովալենտային կապը, համեմատել կապին մասնակցող տարրերի էլեկտրաբացասականությունները, հաշվել կապին մասնակցող էլեկտրոնների մասնաբաժինը բոլոր վալենտային էլեկտրոնների մեջ. *Կարողանալ համեմատել սիգմա- և պի- կապերի թվերը տրված նյութերի մոլեկուլներում և հաշվել որոշակի զանգվածով ընտրված նյութի նմուշում սիգմա- կամ պի- կապերի քանակը

Ստուգողական թեստեր (աշակերտներին հասանելի չէ):

Թիվ Անվանումը Խորհուրդ տրվող ժամանակը Բարդությունը Միավորներ Նկարագրություն
1. Տնային աշխատանք կովալենտային կապի տեսակների և հատկությունների վերաբերյալ 00:20:00 միջին 11Մ. *Կարողանալ գնահատել կովալենտային կապի երկարությունը՝ ըստ կապն առաջացնող ատոմների շառավիղների տրված մեծությունների. *Կարողանալ հաշվել ատոմներից որոշակի զանգվածով նյութի գոյացման ժամանակ անջատված ջերմության քանակը՝ ըստ քիմիական կապի էներգիայի. *Կարողանալ ընտրել s-p ատոմային օրբիտալների փոխծածկմամբ առաջացած սիգմա կապ պարունակող միացությունը տրված միացություններից, գրել ռեակցիաների հավասարումներ այլ նյութերի հետ և կատարել հաշվարկներ
2. Ստուգողական աշխատանք կովալենտային կապի տեսակների և հատկությունների վերաբերյալ 00:25:00 բարդ 23Մ. *Կարողանալ որոշել քիմիական փոխազդեցության ժամանակ անջատված ջերմության քանակը՝ ելնելով ելանյութերի և վերջանյութերի մոլեկուլներում առկա կապերի էներգիաներից. *Կարողանալ հաշվել դոնոր տարրի տրամադրած էլեկտրոնների մասնաբաժինը կովալենտային կապերին մասնակցած բոլոր էլեկտրոնների մեջ և կատարել զանազան հաշվարկներ. *Կարողանալ ընտրել հավասար թվով սիգմա և պի կապեր պարունակող միացությունը, հաշվել նրա մոլեկուլում ընդհանրացված էլեկտրոնային զույգերի թիվը, գրել համապատասխան ռեակցիայի հավասարում և կատարել հաշվարկներ